ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, Մարտիրոսյան Վահան /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/,  Կարագուլյան Վահե /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Սարգսյան Էմմա /ֆիզիկա, բրոնզե մեդալ/: Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր /մաթեմատիկա/,  Անդրեասյան Սամվել /ինֆորմատիկա/:

ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: