ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի հայտնի հայազգի զինվորականները (Ավագյանց, Շեքերջյան, Տերունյան)

ABC News

Պատմության ընթացքում Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդավոր ռազմական և քաղաքական գործիչներ: Շատ հաճախ մենք փաստում ենք, որ այս կամ այն համաշխարհային հռչակ վայելող անձը հայկական ծագում ունի:

«Արմեդիա» ՏՎԳ-ն սկսել է աշխարհում տարբեր երկրների զինված ուժերում ծառայած բարձրաստիճան հայ զինվորականների կյանքի ու պրոֆեսիոնալ գործունեության մասին պատմող նյութերի շարք: Ձեզ ենք ներկայացնում հայկական ծագում ունեցող ականավոր զինվորականներ Սերգեյ Ավագյանցի, Հայկ Շեքերջյանի և Սթիվ Տերունյանի  ծավալած գործունեությունը և հաջողությունները:

Սերգեյ Ավագյանց

Похожее изображение

Ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին, Երևանում։ 1975 թվականին նա ընդունվել է սևծովյան Պ. Ս. Նահիմովայի անվան ծովային դպրոցը, որն ավարտել է 1980 թվականին։

1989-991 թթ. ծառայել է ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Ն. Հ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայում։ Ծառայության է անցել Հյուսիսային նավատորմի ծովակալ Յումաշև մեծ հականավատորմային նավում՝ զենիթառակետային կառավարման դիվիզիոնի ռակետահրետանային ռազմական միավորումում՝ որպես խմբի գեներալ։

2010թ. օգոստոսին ՌԴ նախագահի կողմից նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար: 2012թ. դեկտեմբերին ՌԴ նախագահը Սերգեյ Ավագյանցին շնորհել է փոխծովակալ զինվորական կոչում։ 2010թ. հոկտեմբերից, ղեկավարելով Արևելյան օկրուգի զինված ուժերը, զբողեցրել է նաև Խաղաղօվկյանոսյան նավատորմի ղեկավարի պաշտոնը։ 2014թ. դեկտեմբերին ստացել է ծովակալի կոչում:

Ավագյանցը պարգևատրվել է «Զինվորական ծառայության համար» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով: 

Հայկ Շեքերջյան Картинки по запросу Հայկ Շեքերջյան

Ծնվել է 1886 հունիսի 13-ին Արևմտյան Հայաստանի Իզմիթ քաղաքում: Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 5 տարեկան էր: 1911թ. Հայկը գերազանցությամբ ավարտել է Վեստ-Պոնտայի զինվորական ակադեմիան: 1916թ. ապրիլից մինչև 1917թ. փետրվար գեներալ Ջոն Փերշինգի ղեկավարությամբ Շեքերջյանը մասնակցել է ԱՄՆ զինված ուժերի պատժիչ ջոկատի գործողություններին Պանչո Վիլայի դեմ Մեքսիկայում: I աշխարհամարտի ժամանակ նա ծառայել է որպես Հունաստանի ռազմական կցորդի օգնական: 1916թ. դարձել է Ֆրանսիայի հայկական լեգիոնը ստեղծող գլխավոր դերակատարներից, ով մասնակցել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններին: 1942թ. ԱՄՆ նախագահ Ռուզվելտի հրամանով Շեքերջյանը դարձավ ԱՄՆ բանակի բրիգադային գեներալ՝ առաջին հայը, ով ստացավ այդ պաշտոնը:

Սթիվ Տերունյան

Картинки по запросу Steve Derunian

Ծնվել է 1918 թ. ապրիլի 6-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում, Պողոս և Էլիզա Տերունյանների ընտանիքում, ովքեր կարողացել էին փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ: 1923 թ. Տերունյանի ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: 1942-ին գերազանցությամբ ավարտել է Կոլումբիայի համալսարանի պետական կառավարման դպրոցը: Նույն թվականին Սթիվ Տերունյանն ընդունվեց  Նյու Յորքի փաստաբանների պալատ, սակայն պատերազմը դադարեցրեց նրա կարիերան: Սթիվը, ինչպես հարյուրավոր հայ երիտասարդներ, գրանցվեց որպես կամավոր: Դասընթացները գերազանցությամբ անցնելով՝ նա կապիտանի կոչումով ուղարկվեց Ֆրանսիա, որտեղ բացվեց պատերազմի երկրորդ ճակատը, որտեղ Սթիվ Տերունյանը 327-րդ հետևակազորի հրամանատարն էր, ով անգնահատելի ներդրում է ունեցել գրավյալ Փարիզի ազատագրման գործում:  Վարած փայլուն օպերացիայի համար Սթիվ Տերունյանը դարձավ առաջին հայը, ով արժանացավ ԱՄՆ-ի ամենաբարձր ռազմական պարգևին՝ «Purple Heart»: ԱՄՆ վերադառնալուց հետո՝ 1946 թ. ապրիլին, Տերունյանին շնորհվեց Բրոնզե աստղ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: