ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

ՀՀ ռազմաօդային ուժեր

Չնայած Հայաստանը անկախ Հայկական ռազմական ուժեր հիմնելու աշխատանքները սկսել էր դեռևս վաղ 1989 թվականին, սակայն ռեսուրսների, համապատասխան վերապատրաստված անձնակազմի և օգտակար ենթակառուցվածքի բացակայության պատճառով ռազմաօդային ուժերի ստեղծումը կառավարություն հետաձգեց մինչ 1992 թվականի օգոստոսը և գործողությունները սկսեց հոկտեմբերին:

Համաձայն Եվրոպայում սովորական զինվորական ուժերի մասին պայմանագրի 1992 թվականի դեկտեմբերի հռչակագրի՝ Հայաստանը նախկին ԽՍՀ-ից ժառանգել է միայն երեք գործող ռազմական ինքնաթիռներ և 13 ռազմական ուղղաթիռ՝ Հակաօդային պաշտպանություն զորատեսակի մասնաբաժնից: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց: Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր:

Ըստ Լոնդոնի «Ռազմավարական հետազոտությունների միջազգային հաստատության» (IISS The Military Balance - International Institute for Strategic Studies) ամենամյա տեղեկագրքի տվյալների՝ 2016 թվականի դրությամբ Հայաստանի Ռազմաօդային ուժերը իրենց տրամադրության ներքո ունեցել են հետևյալ սպառազինությունն ու տեխնիկան.

Սու-25 և Սու-25ՈՒԲԿ 13 գրոհիչ, 2 ուսումնա-մարտական ինքնաթիռ, 4 Aero L-39C Albatros ուսումնամարտական ինքնաթիռ, 10 ուսումնական Յակ-52 ինքնաթիռ, ռազմափոխադրական 2 Իլ-76Մ ինքնաթիռ, 1 վարչակառավարման Airbus A319CJ ինքնաթիռ, Մի-24Պ, Մի-24Կ, Մի-24Ռ 11 հարվածային ուղղաթիռ, 10  Մի-8ՄՏ, 7 Մի-2 բազմանպատակ ուղղաթիռներ, 2 Մի-9 օդային հրամանատարական կետ, 5 գումարտակ Ս-300 հեռահար գործողության, Զենիթա-հրթիռային համալիր և ԶՀՀ Բուկ-Մ2:

Ըստ արտասահմանյան մամուլում առկա տեղեկությունների՝ Հայաստանն ունի ռազմաօդային ուժերի երկու հատուկ մասնագիտացված բազա՝ Գյումրիում (Շիրակ օդանավակայանում) և Երևանում (Էրեբունի օդանավակայան):

Հունիսի 26-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 68%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  31° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: