ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լույս է տեսել «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն գիրքը

mfa.am

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին լույս է տեղել Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանի հեղինակած «Հայտնագործիր Հայաստանը 25 պատմվածքով» ճապոներեն լեզվով գիրքը, որը 25 պատմվածքներով ճապոնացի ընթերցողին է ներկայացնում Հայաստանը, երկրի պատմության, մշակույթի և կենցաղի առանձնահատկությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հիմնաբառերով վերնագրված 25 պատմվածքներին («Ծիրան», «Դուդուկ», «Ցեղասպանություն», «Քրիստոնեություն», «Կրթություն», «ՏՏ-ի երկիր» և այլն) զուգահեռ՝ տրվում են թեմային վերաբերող փաստեր, և առանձին ներկայացվում է ճապոնական համապատասխան մշակութային արժեքի կամ պատմական իրադարձության հետ կապը:
128 էջանոց գրքում հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարվում հայ ժողովրդի պատմության այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսիք են` Հայոց գրերի գյուտը և քրիստոնեության ընդունումը՝ ներկայացնելով նաև հայոց պատմության ողբերգական էջերը, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունը և 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը:
Պատմվածքներ կան նաև Հայաստանի կրթական ավանդույթների և զարգացում ապրող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ: Ներկայացված են ՏՏ ոլորտում հայ մասնագետների վերջին ձեռքբերումները և այդ հարցում կրթական կենտրոնների կարևոր դերը:
Գիրքը պատմում է հայկական անտիկ և միջնադարյան ճարտարապետության կոթողների մասին, տեղեկություններ է հաղորդում հայկական խոհանոցի և առանձին ուտեստների (այդ թվում՝ տոլմայի բաղադրատոմսը), յուրօրինակ համ ունեցող մրգերի և հայկական կոնյակի ու գինու մասին՝ ներկայացնելով նաև հայկական հյուրընկալության պատմական ավանդույթները:
Ճապոներենով լույս տեսած նախադեպը չունեցող Հայաստանի մասին այս գիրքը կարող է ուղեցույց հանդիսանալ ճապոնացի զբոսաշրջիկի համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: