ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի դեմ պատժամիջոցների կրկնակի սահմանման մասին օրինագիծ

DW

Հանրապետական 20 կոնգրեսականներից բաղկացած խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերասահմանման պայմանների մասին, որոնք ավելի վաղ չեղարկվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում:

Այդ մասին, հաղորդվում է նախաձեռնության հեղինակի՝ Իլինոյսի նահանգից Կոնգրեսի ստորին պալատի անդամ Փիթեր Ռոսքամի կայքում, փոխանցում է «Արցախպրես»-ը:

Տեքստի համաձայն՝ պատժամիջոցները, որոնց գործողությունը կասեցվել էր 2016 թվականի հունվարին, վերստին ուժի մեջ կմտնեն, եթե Իրանը շարունակի բալիստիկ հրթիռների մշակումն ու փորձարկումը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել, կամ ենթակառուցվածք ստեղծի զինագործական ուրանի կամ պլուտոնիումի արտադրության համար: Բացի այդ, պատժամիջոցների սահմանման պատճառ կդառնան իրանական միջուկային ու ռազմական օբյեկտներում միջազգային ստուգումների, ներառյալ չպլանավորված ստուգումների անցկացմանը խոչընդոտելը:

Օրինագիծն ԱՄՆ-ի նախագահին պարտավորեցնում է՝ յուրաքանչյուր 90 օրը մեկ Կոնգրեսին ծանուցել այն մասին, որ Թեհրանը չի ստեղծում միջուկային զենք ու հրթիռներ, ինչպես նաև տեսուչներին թույլ է տալիս այցելելու իր օբյեկտներ:

 Եթե պետության ղեկավարը դա չանի, ԳՀՀԾ-ի շրջանակներում կասեցված պատժամիջոցների ռեժիմը վերստին գործի կդրվի: 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: