ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում

Փաստինֆո

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն  միջազգային խաղաղապահ առաքելությամբ սկսել են հանդես գալ դեռևս 2004 թվականի փետրվարից: Ըստ ՊՆ պաշտոնական կայքում ներկայացված տեղեկության` հենց այդ ժամանակ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` իրականացնելու խաղաղապահ առաքելություն հունական ստորաբաժանման կազմում: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ այդ նպատակով մեկնում են Կոսովո: Նշենք, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը կապված է Հայաստանի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների հետ երկկողմ համագործակցության հետ, բացի այդ երբեմն իրականացվում են այնպիսի բազմակողմ ծրագրեր, որոնք չեն հակասում ՌԴ հետ ռազմավարական համագործակցությանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

2005 թվականի հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը լեհական ստորաբաժանման կազմում միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը: Իրաքում մեր խաղաղապահ ուժերը հիմնականում մասնակցել են  ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: Իրաքից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել 2009 թվականի նոյեմբերին:

2010 թվականի փետրվարից ի վեր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Նշենք, որ նախքան Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցել Գերմանիայում։  2010 թվականից մինչ օրս հայ խաղաղապահները ծառայում են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում: 2015 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Աֆղանստանում պատվով ծառայել և հայրենիք են վերադարձել շուրջ 1600 խաղաղապահ: Ներկայումs Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում գտնվում է 120 հայ խաղաղապահ (Քաբուլ, Մազարի Շարիֆ):

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014 թվականի դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ է դրվել Լիբանանի խաղաղապահ առաքելությանը: 

Նշենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում ձեռք բերված փորձը Հայաստանն օգտագործում է նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կայացման գործում: Դեռևս 2015 թվականին տեղի ունեցած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության նիստում, ներկայացնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը, հիշեցնում է ՌԱԶՄ.info-ն: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել նաև կիսվել տարբեր օպերացիաներին հայ խաղաղապահների մասնակցության ավելի քան տասնամյա փորձով:

Բացի վերոնշյալը, հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ միջազգային և բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին: 

Վերջում հավելենք, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանում հանդիսանում է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնը, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքներ և վերապատրաստում: Նշենք, որ ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ: «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ապագայում այն ավելի է զարգանալու՝ հավելելով, որ քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման և ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: