ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գևորգ Նալբանդյան. Եթովպիայի օրհներգի հայ հեղինակը

Կան երկրներ աշխարհում, որտեղ հայերը փոքրաթիվ են, սակայն «հայկական հետքը», հայերի ունեցած ներդրումը տվյալ երկրի զարգացման ու բարգավաճման գործում ակնհայտ է: Նման երկրներից մեկը Եթովպիան է, որի հետ Հայաստանը երկարատև պատմական և հոգևոր կապեր ունի:

Այս էկզոտիկ հնագույն երկրում հայկական փոքր սփյուռքը միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել պետական ​​և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում, նշում է Dlmn.info-ն:

Մի ժամանակ Եթովպիայի հայ համայնքի թիվը հասել է մի քանի հազարի, այսօր սակայն Ադիս Աբեբայում գրեթե հարյուր հայ է գրանցված: Բայց զարմանալին այն է, որ դուք կարող եք շատ բան լսել այս փոքրիկ սփյուռքի մասին: Այս երկրում հայերի կյանքի զարմանալի փաստերից մեկը Գևորգ Նալբանդյանի ստեղծած Եթովպիայի օրհներգն է:

Գևորգ Նալբանդյանը ծնվել է Այնթափ քաղաքում: Նա նախնական կրթություն է ստացել տեղի վարժարանում: Նա Զեյթունի և Կիլիսի դպրոցներում սովորեցրել է երաժշտություն: Նվագել է քանոնի, ջութակի, փողային գործիքների վրա, երգել է և գրել երաժշտություն:

Պոլսում Նալբանդյանը ուսումնասիրել է հայկական երաժշտության տեսությունն անձամբ Կոմիտաս վարդապետի մոտ: 1919-ին տեղափոխվել է Հալեպ և շարունակել իր մանկավարժական գործունեությունը: Պարգևատրվել է ֆրանսիական կառավարության «Ակադեմիայի պսակ» պատվավոր կոչումով:

1924 թ.-ին տեղափոխվելով Երուսաղեմ՝ Գևորգը ստեղծեց երաժշտական խումբ` Հայոց պատրիարքարանի մանկատան աշակերտներից: 1924թ.-ին Եթովպիայի կայսրն այցելում է Երուսաղեմ և Հայոց պատրիարքարանում հիացմունքով ունկնդրում հայ որբերի ելույթները: Տոնախմբությունից հետո նա պատրիարքին խնդրում է նվագախումբը հանձնել իրեն՝ խոստանալով հոր պես հոգ տանել նրանց մասին: Եվ ահա կայսրը, որդեգրելով 40 երիտասարդ երաժիշտների, նրանց հետ միասին վերադառնում է Ադիս Աբեբա: Այստեղ, Նալբանդյանի ղեկավարությամբ, նրանք ձևավորում են կայսերական նվագախումբ: Եթովպիայի կայսրն իսկապես բոլորին տալիս է կրթություն, բնակարան, ապահովում է աշխատանքով, գրում է Sobesednikarmenii.ru-ն:

Սակայն ամենաուշագրավն այս ամենում այն է, որ շուտով Գևորգ Նալբանդյանը դարձավ Եթովպիայի օրհներգի հեղինակը, որը հնչում էր երկրում մինչև 1992 թ.:

Տաղանդավոր կոմպոզիտոր և դիրիժոր Գևորգ Նալբանդյանը մահացավ 1963 թվականին՝ Եթովպիայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: