ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը սպառնացել է քրդամետ կուսակցությանը. «Այս ազգային պայքարի ընթացքում ով մեր դեմ դուրս գա, կճզմենք, կանցնենք»

AFP

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Karınca» թերթի կայքին, անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա  մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են»։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։

Պատասխանելով նաև ընդդիամադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ զինվորների հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով առանց օդուժի աջակցության Աֆրին չմտնելու կոչերին՝ Էրդողանը նշել է, որ հնարավոր չի լինի խուսափել ոչ արյունից, ոչ զոհերից ու կորուստներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: