ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 806,32 դրամ ԱՐԾԱԹ - 258,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 559,16 դրամ

Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես

img-fotki.yandex.ru

Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում, ս.թ. մարտ ամսին կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ArmHiTec-2018 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են նաև 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները, ՀՀ ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Ցուցահանդեսը կազմակերպում են ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 11.27 կմ/ժ
3 C°
 
   
22.02.2018
  10° 
23.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը հասել է իր նպատակներին: