ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շնորհակալություն, հայ զինվոր». բարեգործական համերգ

Հունվարի 24-ին՝ 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով, հայտնում է Panorama-ն:

Համերգի նախաձեռնողը «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունն է՝ ՀՀ մշակույթի նախարարարության և սիրված երգիչ-երգչուհիների հետ համատեղ:

«Մենք՝ «Դիրքապահ»-ի տղաներով, նախարարի և երգիչների հետ հավաքվեցինք, որոշեցինք կազմակերպել այսպիսի համերգ և գումարը տրամադրել տղաների վերականգնողական կենտրոնին: Այնտեղ մեծ ծախսեր են արվում, բայց այս կերպ գոնե ինչ-որ ծախսեր կհոգանք: Այդ համերգին ներկա են գտնվելու նաև վիրավոր տղաները, ովքեր խոսք ունեն ասելու, նաև իրենց ծնողները, զոհված տղաների ծնողները: Նպատակ կա նաև այս կերպ նրանց ժամանցն ապահովվի, այսինքն՝ տղաները մի քիչ կլիցքաթափվեն, ծնողներն էլ հիվանդանոցային առօրյայից կկտրվեն»,- ասաց նա:

Համերգի խորագիրը՝ «Շնորհակալություն, հայ զինվոր», պատահական չէ, հասարակությունն այս կերպ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանության սուրբ գործն իրականացնող տղաներին, նաև ինչ-որ չափով ներդրում է անում կառուցվող այդ կենտրոնում: Համերգի տոմսերն ամբողջությամբ չեն իրացվել, 600-700 տոմս դեռ առկա է: Տոմսերի արժեքը տատանվում է 2000-ից 7000-ի սահմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: