ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդարտվեք, հանգստացեք. Սերժ Սարգսյանը սաստեց ադրբեջանցի պատվիրակին (տեսանյութ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իրեն հարց հղող ադրբեջանցի պատվիրակին հորդորեց մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ։

«Խնդրում եմ նաև իմ խոսքերը չխեղաթյուրել, ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել։ Ես մասնակից եմ  եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին», - ասել է ՀՀ նախագահը։

«Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ դուք ցեղասպանություն եք համարում, շա՜տ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները», - նշել է ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը նշեց, որ ցեղասպանությունը լավ բան չէ։

«Ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, տանջանք է, և կարծում եմ, որ ինչ-որ միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ որ ունեն հայերը։ Սա անթույլատրելի է։ Ինչու է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել ու հատկապես՝ հայերի կողմից չի եղել», - ասաց ՀՀ նախագահը։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր ստանձնած պարտավորությունների կատարամանը, ապա չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է։

ՀՀ նախագահն ադրբեջանցուն խորհուրդ տվեց, որ երբ ընկղմվում է մի թեմայի մեջ, իրոք ընկղմվի ու ուսումնասիրի։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: