«Ադրբեջանի սև հայելին». հատվածներ Զեյնալ Իբրահիմովի «անհետացած» հարցազրույցից
Հունվարի սկզբին հրատարակվել է ադրբեջանցի լրագրող և գրող, այժմ քաղաքական հալածյալ Զեյնալ Իբրահիմովի գիրքը, որը վերնագրված է «35 նամակ որդուս»: Գրքում հեղինակը նկարագրում է Հեյդար Ալիևի իշխանության ճանապարհը և ուսումնասիրում է ադրբեջանական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելության պատճառները: Բաքվի, Սումգայիթի և Խոջալուի զոհերը վերակենդանանում են գրքում, Իբրահիմովը վերլուծում է պատմական առասպելներն ու դրանց ծագումը: Այս իմաստով, գիրքը եզակի է և անսպասելի: Ձեզ ենք ներկայացնում «Էխո Կավկազա» կայքի լրագրող Կատերինա Պրոկոֆևան հարցազրույցը ադրբեջանցի ընդդիմադիր Զեյնալ Իբրահիմովի հետ: Հարցազրույցը կայքում հրապարակվելուց կարճ ժամանակ անց հեռացվել է, իսկ Պրոկոֆևային ազատել են աշխատանքից…
- Ինչպե՞ս եք մեկնաբանում հունվարի 20-ը, Զեյնալ, որի մասին խոսում եք Ձեր գրքում և որն ադրբեջանցիները «սև հունվար» են անվանում:
- Հունվարի 20-ը չի կարելի առանձնացնել հունվարի 13-ից, դրանք անխոցելիորեն կապված են, քանի որ հունվարի 13-ին սկսվեցին հայկական ջարդերը: Մեկն առաջացել է մյուսից: Չլիներ կոտորածը, չէր լինի հունվարի 20-ը, բայց ես կարծում եմ, որ այդ երկու ժամկետներն էլ ծրագրված են եղել նախապես, և ընդհանրապես, այդ ամենը կանխորոշված է եղել:
Այդ ամենի արդյունքում Բաքուն այժմ դարձել է բնակեցված հսկայական գյուղ: Իրար հետևից հեռացել են հայերը, ռուսները, Բաքվի հրեաներն ու ամենավերջում՝ ռուսախոս բաքվեցիները: Բոլոր այդ իրադարձությունները հանգեցրին նրան, որ մաղվեց քաղաքի ավելի քան մեկ միլիոն բնակչությունը, և երբ Ադրբեջանը սկսում է խոսել ցեղասպանության մասին, ինչ-որ կերպ մոռանում է, որ, ըստ էության, արտաքսվել է ավելի քան մեկ միլիոն բնիկ բաքվեցի: Սա մի՞թե ցեղասպանություն չէ: Կարծում եմ, որ ցեղասպանություն է:
Գիտեք, Ադրբեջանը երկիր չէ, դա մի տարածք է, որը վերածվել է մեկ ընտանիքի առևտրային օբյեկտի: Երկիր, իհարկե, այս տարօրինակ միությունը չի կարող այժմ կոչվել: Հայր Ալիևը սեփականաշնորհեց ամբողջ պետությունը, այն դարձրեց իր ընտանիքի կերակրողը, բացարձակապես անտեսեց Սահմանադրությունը, և նույն կերպ շարունակեց նաև նրա ընտանիքը: Նրանք վերածեցին երկիրը շատ տարօրինակ միապետության: Սկզբում հայրը, խախտելով Սահմանադրության բոլոր նորմերը, նենգափոխելով այն մի քանի անգամ, իր որդուն «բազմեցրեց գահին», այժմ որդու կինը դառնում է առաջին փոխնախագահ: Կարծում եմ, որ սա ամբողջ տարածքի գաղութացումն է՝ հանուն սեփական շահերի:
- Այն լրագրողները, ովքեր գրում են, թե ինչպես է Ալիևների կլանը ղեկավարում Ադրբեջանի տարածքը և ովքեր զբաղվում են խորքային հետազոտություններով, չեն հիշատակում սակայն հայ-ադրբեջանական ասպեկտը:
- Այո, իրականում նրանք խուսափում են այդ թեմաներից: Նախ, վախն ու վտանգը, և երկրորդ` մի բան է Ալիևի ռեժիմին հակադրվելը, մեկ այլ բան՝ դեմ գնալ ամբողջ հասարակությանը. դրանք երկու տարբեր բաներ են: Քանի որ նրանք, ովքեր աջակցում են Ալիևի հակառակորդներին, անմիջապես լռում են, երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Գիտեք, որ իշխանության, ընդդիմության և հասարակության մեջ շատ տարօրինակ միասնություն կա: Դա հայերի հանդեպ թշնամանքն է: Փաստորեն, այդ մարդը մի ամբողջ երկիր զոմբիացրեց: Այո՛, վախենում են խոսել այս թեմայի շուրջ, դա ճիշտ է:
- Եվ ինչպե՞ս, ե՞րբ սկսվեց այդ ամենը, կա՞ արդյոք հաշտեցման ուրվագիծ:
- Ժամանակագրական առումով, հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին: Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ապա հիմա, կարծում եմ, որ ինչ-որ բան փոխելու ցանկացած փորձ կվերածվի իսկական «հրդեհի»: Դա միայն իշխանությունների խնդիրը չէ. պատճառն այն է, որ Ադրբեջանում կա մի քանի «քաղցկեղ»: Առաջինն այն է, որ հասարակության գլուխը մտցրեցին, թե Ղարաբաղն իրենց տարածքն է: Սակայն դա Ադրբեջանի տարածքը չէ: 1921 թվականին այդ տարածքը արհեստականորեն կցվել է Ադրբեջանին: Երկրորդը շատ ցավոտ և մոլագար ցանկությունն է կեղծելու պատմությունը և բացահայտելու ինքդ քեզ՝ որպես հազարամյա արմատներ ունեցող ժողովուրդ: Սա անհեթեթություն է, և կարծում եմ՝ ժողովրդի համար նույնիսկ նվաստացուցիչ է նման բան անել սեփական պատմության հետ:
Եվս մեկ բան. կա մի շատ տարօրինակ վերաբերմունք, նույնիսկ ավելի թշնամական, քան Թուրքիայում, Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, ինչն ուղղակի աբսուրդ է: Նախ, երբ այդ ամենը տեղի է ունեցել 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում, Ադրբեջանը գոյություն չի ունեցել ոչ քարտեզի վրա, ոչ աշխարհում ընդհանրապես: Բացի այդ, Հայաստանն այս առումով ադրբեջանցիներին ոչ մի պահանջ չի ներկայացնում, քանի որ նրանք պարզապես գոյություն չունեին: Գիտեք, ես իսկապես զարմանում եմ, որ Թուրքիայում ավելի ադեկվատ վերաբերմունք կա այս հարցի շուրջ, քան Ադրբեջանում:
Ատելությունն իրականում դարձել է պետական քաղաքականություն: Չնայած նրան, որ Ադրբեջանն ամեն քայլափոխի բարձրաձայնում է իր հանդուրժողականության և բազմամշակութայնության մասին, իրականում երկիրը այժմ ֆաշիստական ռեժիմով է ապրում: Իսկ հարևան երկրում նման բան չկա, ես վստահ եմ դրանում:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, Ռուսաստանի դերն այս հակամարտության մեջ:
- Ռուսաստանի դերն այս հակամարտության մեջ առավել քան բացասական է: Իսկզբանե, հայերի և ադրբեջանցիների միջև առաջին հակամարտությունը գրանցվել է 1905-ին` նաև Ռուսաստանի կողմից ազդանշանով: Ռուսաստանի դերն այս հակամարտության մեջ պարզապես զզվելի է, քանի որ Ռուսաստանը ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանն իր բռի մեջ պահել, այստեղ ունի իր աշխարհաքաղաքական շահերը: Գուցե սա հասկանալի է, բայց իրականում շատ բացասական դեր է խաղում: Նախ`զենքը վաճառում է երկու կողմերին, և երկրորդ, Ռուսաստանը չի ազատվել իր կայսերական հավակնություններից, և, բնականաբար, ցանկանում է թաթը պահել երկու երկրների վրա միաժամանակ, ինչը դեռևս ստացվում է նրա մոտ:
- Եվ դա հնարավոր է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը, կարծես թե, հավասարապես շահագրգռված են այդ միջնորդությամբ ...
- Այո, նրանք կարողացան դա անել: Շատերը հավատում են Լավրովի այն բոլոր հեքիաթներին, թե իրենք փորձում են ինչ-որ բան լուծել ... Նրանք չեն փորձում որևէ բան լուծել, նրանք փորձում են օգուտներ քաղել այս հակամարտությունից:
- Իսկ ինչպիսի՞ն են ձեր կանխատեսումները: Որո՞նք են զարգացման հնարավորությունները:
- Ադրբեջանում կա ընդդիմության և իշխանության տարօրինակ միասնություն: Դրանք տաբու թեմաներն են` Ղարաբաղի թեման, ցեղասպանության թեման, Խոջալուի թեման, պատմության կեղծման թեման: Երբ խոսքը վերաբերում է այս չորս կետերին, բոլորը զարմանալիորեն միասնական են:
Ինչ վերաբերում է հաշտեցմանը, ապա այժմ հնարավոր չէ հաշտություն հաստատել: Նախ, սկսենք նրանից, որ Ադրբեջանը, ըստ էության, հայերի նկատմամբ ատելություն է զարգացնում: Եվ ինչպիսի հաշտեցման մասին կարող է խոսք գնալ, երբ պետության ղեկավարը հրապարակայնորեն ներում է շնորհում այն մարդուն, ով կացնահարել է հային Հունգարիայում՝ սպանելով ստորաբար ննջող հարևանին: Ինչպիսի հաշտեցման մասին կարելի է խոսել, եթե հասարակությունն իր հերթին ողջունում է պետության ղեկավարի նման արարքը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 0,51 կմ/ժ