ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը

AnalitikaUA

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին և Իզաբել Մորեն, ինչպես նաև պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը և Ադրիան Ամշթուցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    26°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: