Տրանսպորտի բարեփոխումների նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր համակարգ ստեղծելն է. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։ Կարևորելով գործընթացի հանրային նշանակությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ հանրության տեղեկացվածությունը և գործընթացի մասին հստակ պատկերացումներն անհրաժեշտ են, քանի որ ամբողջ գործընթացի նպատակը բնակիչների պահանջներին համապատասխան նոր տրանսպորտային համակարգ ստեղծելն է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Նախ նշեմ, որ խորհրդատու կազմակերպության մասնագետների առջև մեր կողմից պահանջ էր դրվել գծել առավելագույնս օպտիմալ և տնտեսական առումով մեզ համար հասանելի նոր ցանց։ Այսօր մանրամասն կանդրադառնամ նոր ցանցի հետ կապված մի շարք հարցերի, որոնք, վստահ եմ, հուզում են հանրությանը»,- նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ վարորդների կրճատման, տրանսպորտային միջոցների փոքրաթվության, երթևեկության ժամանակի ավելացման կամ սակագնի մասին շրջանառվող խոսակցությունները, ըստ էության, գործընթացի մասին տեղեկացվածության ցածր մակարդակի հետևանք են։
«Մարդիկ կարծում են, որ եթե շարժակազմը կրճատվում է, ուրեմն վարորդների թիվը ևս կրճատվելու է, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Նոր պայմաններում վարորդներն աշխատելու են հերթափոխով, ուստի՝ հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա»,- նշել է Վահե Նիկոյանը։
Անդրադառնալով տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսված շարժակազմի կրճատմանը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ դա օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է։ Հաշվարկված 939 ավտոբուսը և 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են Երևանի ողջ տարածքը։ Նոր ցանցի կարևորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ ուղևորները Ա կետից Բ կետ կարող են հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը։ Մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։
Հիշեցնենք, որ այս պահին վերջնականացման փուլում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Դեռևս շարունակվելու են աշխատանքները բարեփոխման գործընթացի մյուս փուլերի շուրջ, որոնք վերաբերում են տոմսային համակարգին, կառավարման մոդելներին և այլ բաղադրիչներին։ Հանրությանը հուզող սակագնի հաշվարկներն էլ կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ