ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման. Զարիֆ

EPA / UPG

ԱՄՆ-ի միջուկային նոր դոկտրինը մարդկությանը մոտեցնում է ոչնչացման, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։

«ԱՄՆ-ի միջուկային դոկտրինն արտացոլում է մեծ կախվածություն միջուկային զենքից՝ չնայած միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, այդպիսով մոտեցնելով մարդկությանը ոչնչացման։ Զարմանալի չէ, որ այժմ մենք 1953 թվականից ի վեր առավել մոտ ենք ապոկալիպսիսին։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը ոչնչացնելու ձգտման մեջ Թրամփի համառությունը բխում է նույն վտանգավոր անխոհեմությունից», - գրել է Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում:

Պենտագոնը փետրվարի 2-ին հրապարակել է ԱՄՆ միջուկային դոկտրինը, որում նշվում է, որ ԱՄՆ-ի ջանքերն ուղղված են լինելու փոքր հզորության միջուկային մարտագլխիկների արտադրությանը, ինչպես նաև ԱՄՆ-ը շարունակելու է միջուկային ուժերի արդիականացումը և միջուկային տրիադայի տարրերի զարգացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: