ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆրինում ապրող վերջին հայ. Աֆրինում միայն ես եմ մնացել՝ հայ ընտանիքների մեծ մասը զոհվեցին, մի մասն էլ արտագաղթեցին

Թուրքալեզու Mezopotamyaajansi.com քրդական լրատվական գործակալությունն անդրադարձել է Աֆրինում մնացած վերջին հայի` Հարութ Գևորգի պատմությանը, որը նաև Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի հետնորդներից է: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը:

Հարութ Գևորգը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Ես Այնթափի հայերից եմ: 1915 թ. ենք այնտեղից աքսորվել: Ցեղասպանության ժամանակ եկանք Հալեպ, ավելի ուշ տեղափոխվեցինք Աֆրին: Ինձ հետ բազմաթիվ հայ ընտանիքներ կային: Նրանց մեծ մասը զոհվեց, մի մասն էլ պատերազմի հետևանքով արտագաղթեց: Աֆրինում միայն ես եմ մնացել: Այստեղ բնակվող մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին տեր ենք կանգնում մեր քաղաքին: Թուրքիան 100 տարի է, ինչ շարունակում է իր հարձակումները: Ինչպես որ այն ժամանակ է կանանց ու երեխաներին սպանել, հիմա էլ է նույն բանն անում: Ցեղասպանությունը մի դար հետո վերստին գտավ մեզ»:

Գևորգը Թուրքիայից պահանջելով վերջ տալ այդ հարձակումներին` նաև ընդգծել է, որ Աֆրինը միակ քաղաքն էր, որ պատերազմ չէր տեսել, և հավելել է. «Այլևս հերի՛ք է: Արյուն մի՛ հեղեք: Մարդկանց վրա մի՛ հարձակվեք: Աֆրինը Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր: Ինչո՞ւ եք ձգտում ավիրել մարդկանց ապաստարանը դարձած այս քաղաքը»:

Հարցազրույցի վերջում Գևորգը նաև մի քանի խոսք է ասել իր մայրենիով` հայերենով, ապա նշել. «Մենք մեր հայրենի տնից-տեղից աքսորվեցինք Թուրքիայում: Եկանք այստեղ: Հիմա ջանում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս պատերազմն ու հարձակումները դադարեցվեն: Թող բոլորը անսան մեր ձայնը: Մեր կոչն ուղղված է աշխարհի բոլոր ժողովուրդներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: