ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին նախագահի թեկնածու է առաջադրել

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը փետրվարի 8-ին կայացած համագումարի ժամանակ առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու է առաջադրել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին РИА Новости-ին հայտնել են կուսակցությունից:

Ալիևը երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այդ ամսաթիվը: Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին:

Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվել է արդեն երեք անգամ: Շնորհիվ սահմանադրությունում կատարված փոփոխությունների՝ Ադրբեջանում այլևս հանված է անընդմեջ երկու ժամկետից ավելի նախագահի պաշտոնը զբաղեցնելու սահմանափակումը: 2016 թվականին սահմանադրական փոփոխությունների համաձայն էլ, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է արդեն 7 տարի ժամկետով (նախկինում՝ 5 տարի):

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: