ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ. Աշխարհում գործազուրկների թիվը հասնում է 192.7 մլն-ի

Northglen News

2018 թվականին գլոբալ գործազրկությունը կմնա անցած տարվա մակարդակի վրա։ 2017 թվականին աշխարհում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային՝ 192.7 միլիոնի։

«Համաշխարհային տնտեսությունը չի ստեղծում բավարար աշխատատեղեր»,-հայտարարել է Աշխատանքի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Գայ Ռեյդերը, փոխանցում է «Արցախպրես»-ը։

Կազմակերպության գնահատականներով՝ գործազրկության մակարդակը, որը կազմում է մոլորակի ողջ աշխատունակ բնակչության 5.6 տոկոսը (2.6 մլն), հանդիսանում է բարձր նախորդ տարվա համեմատ։

Աշխատանքի միջազգային գործակալության զեկույցում ասվում է, որ 2019 թվականին գործազուրկների թիվն աշխարհում կհասնի 193.6 միլիոնի։ Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով՝ մինչև 25 տարեկան գործազուրկ երիտասարդների թիվը կնվազի։ Այդ խնդիրն առավել սուր է Հյուսիսային Աֆրիկայում, այնտեղ աշխատանք չունի երիտասարդների մոտ 1/3-ը։

Նշվում է, որ Հյուսիսային, Հարավային և Արևմտյան Եվրոպայում գործազրկության մակարդակն ամենացածրն է 2008 թվականից ի վեր՝ 8.5 տոկոս։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: