ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ընտրությունների ժամկետն առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ. Շավարշ Քոչարյան

Panorama.am

«Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարևոր են ընտրությունները»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում 6 ամիս շուտ տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո, արդյո՞ք սպասվում է բանակցությունների ակտիվացում ղարաբաղյան հակամարտության շուրջ, փոխանցում է Panorama.am-ը:

Փոխնախարարի խոսքերով՝ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները միշտ կանխորոշված են: «Գիտենք ինչպես են այնտեղ ընտրությունները կազմակերպվում, այնպես որ ես ընտրությունների ժամկետն առաջ բերելն առաջին հերթին կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Իհարկե, հաշվի են առնվում նաև արտաքին գործոնները, և եթե կա իշխանության համար ներքին պայքար,  ապա ցանկացած տեղեկատվություն այն մասին, որ այդ ներքին պայքարում հակառակ կողմը կարող է ունենալ որոշակի աջակցություն այլ պետությունների կողմից, բնական է, դա էլ իր ազդեցությունն է թողնում»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ փոխարտգործնախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ մեկ բան կարող են ասել՝  համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն՝ բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, իսկ դրա համար պետք է համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:

«Այդ առումով այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու մասին: Բայց այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: