ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանին կհաջողվի՞ ստիպել Մակեդոնիային փոխել սեփական անվանումը

PatrasTimes

Ավելի քան 25 տարի շարունակվող Մակեդոնիայի և Հունաստանի վեճը շուտով վերջնական լուծում կստանա։ Մակեդոնիայի իշխանություններն ի վերջո համաձայնել են փոխել պետության անվանումը, և ոչ միայն։ Մակեդոնիան գնում է նման քայլի՝ լուծելու համար Հունաստանի հետ իր ունեցած տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են նրա անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը։ Վարչապետը նաև հայտնել է, որ այժմ Ալեքսանդր Մակեդոնացու անունով կոչվող օդանավակայանը ևս կվերանվանվի՝ ստանալով «Սկոպյեի միջազգային օդանավակայան» անվանումը, իսկ մայրուղին կկոչվի «Եղբայրություն»։

Ավելի վաղ Զաևը հայտարարել էր, որ երկրի նոր անվանումը կվճռվի հանրաքվեի արդյունքում: Սակայն Մակեդոնիան առայժմ չի հրապարակում հնարավոր տարբերակները:

Հիշեցնենք, որ հունվարին շուրջ 1,5  միլիոն մարդ բողոքի ցույց էր անցկացրել Աթենքում՝ ուղղված հարևան երկրի կողմից «Մակեդոնիա» անվան կիրառման դեմ։ Ցույցի մասնակիցները ժամանել էին Հունաստանի տարբեր ծայրերից։ Դա թվով երկրորդ զանգվածային ցույցն էր Հունաստանում։

Խնդիրն այն է, որ Հունաստանը համարում է, որ Մակեդոնիան «գողացել է» այդ անվանումը հունական համանուն նահանգից։ Երկու երկրների միջև վեճը ծագել է դեռևս 1991 թվականին՝ Հարավսլավիայի փլուզումից հետո։ 1993 թվականին ՄԱԿ-ը ճանաչեց երկիրը «Մակեդոնիայի նախկին հարավսլավիական հանրապետություն» ժամանակավոր անվանմամբ։ Արդյունքում, երբ բալկանյան երկիրը փորձեց դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ, Հունաստանը՝ որպես երկու կազմակերպությունների անդամ, արգելափակեց այդ գործընթացները։ 2010 թվականին Հաագայի միջազգային դատարանը վճռեց, որ Հունաստանն իրավունք չունի խոչընդոտել Մակեդոնիայի անդամակցությունն այդ կառույցներին։ Ինչևէ, Աթենքը չենթաչկվեց այդ որոշմանը։

Աթենքի նման դիրքորոշման պատճառներից են նաև նախկին հարավսլավական հանրապետության տարածքային հավակնությունները Հունաստանի նկատմամբ։ Պատմական Մակեդոնիայի (որի կազմի մեջ մտնում են երեք հունական շրջաններ և Բուլղարիայի արևելյան հատվածը) պատկանելիության մասին վեճը ծագել է դեռևս 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո։

Մակեդոնիայի տարածքում ապրել են ինչպես սլավոններ, այնպես էլ հույներ և ալբանացիներ։ XX դարի սկզբին իրենց մասին հայտարարած սլավոնական մակեդոնացի ազգայանականները ցանկանում էին պետություն ստեղծել պատմական Մակեդոնիայի ողջ տարածքում, այդ թվում՝ հունական Սալոնիկում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից և սոցիալիստական Հարավսլավիայի ձևավորումից հետո վերջինիս տարածքում հայտնվեց համանուն հանրապետություն, ինչը հույների դժգոհության պատճառ դարձավ։

Ինչպես տեսնում ենք, Մակեդոնիայի և Հունաստանի վեճն իրականում շատ հին պատմություն ունի: Սակայն, ամեն բան փոխվեց, երբ 2016 թվականի մայիսին Մակեդոնիայում իշխանության եկավ սոցիալ-դեմոկրատական ղեկավար Զորան Զաևը: Արդեն նույն տարվա հունիսին նա հայտարարեց, որ պատրաստ է վերանվանել երկիրը, եթե դա կօգնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Վելուծաբանները նշում են, որ Մակեդոնիայի անվան հարցը կրկին օրակարգ է եկել հիմնականում այն պատճառով, որ Բալկաններում ավելանում է Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի ազդեցությունը: Այդ իսկ պատճառով, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ձգտում են հնարավորինս արագ ինտեգրել նախկին հարավսլավական հանրապետությունները: 

Ըստ վերլուծաբաններիч Մակեդոնիայի ներկայիս իշխանությունների քաղաքականությունն ի վերջո քայքայելու է երկրի ազգային ինքնությունը: Մակեդոնիան ակտիվ մտերմանում է Բուլղարիայի հետ, չնայած այն հանգամանքին, որ Սոֆիան մակեդոնացիներին համարում է բուլղարացի ժողովրդի մաս: 2018 թվականի հունվարի 15-ին Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրեց Բուլղարիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը, որի համաձայնч երկիրը պետք է իր պատմության դասագրքերը կազմի Բուլղարիայի հետ: Միևնույն ժամանակ, նկատվում է երկրի ալբանացման գործընթաց: 2018 թվականի հունվարի 12-ին Մակեդոնիայի խորհրդարանը որոշում կայացրեց ալբաներենը պետական երկրորդ լեզու ճանաչելու մասին: Ըստ վերլուծաբանների` այս ամենը նշանակում է, որ Մակեդոնիան այլևս ազգային պետություն չէ, որին ձգտում էին մակեդոնացիները Հարավսլավիայի կազմից դուրս գալու ժամանակ:

Փորձագետները նշում են նաև, որ Մակեդոնիայի հասարակությունը տեղեկացված չէ լուրջ փոփոխությունների մասին, որոնց պատրաստ է կառավարությունը: Իսկ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ ընդհուպ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: