Կարևորը միայն մասնակցությունը չէ. Փհենչանում հայ դահուկորդների տրամադրությունը օլիմպիական է
Փետրվարի 13-ին ձմեռային օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Հայ դահուկորդները ներկայումս օլիմպիական մրցուղիներում նախապատրաստվում են իրենց մեկնարկներին ու լի են մեծ ցանկությամբ բարձր արդյունքների հասնելու համար:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը.
«Սերգեյը օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- ասել է Արթուր Միքայելյանը:
Կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին ու շատ երիտասարդ է: Բայց նրա մարզումներից զգացվում է, որ Միքայելը նույնպես անելու է ամեն ինչ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը նշեց.
«Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց Armenia և մենք մտանք ստադիոն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիր այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամանային գոտուն, բայց մինչև մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,- նշել է Միքայելը:
Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: Սոչի-2014-ում հայ դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով 10 կմ մրացատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը.
«Պարզ է, որ օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց ինչպես բոլորը, ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներինի ուրախացնելու համար»,- ասել է Կատյան:
Անկեղծ ասած, ոչ ոք հայ դահուկորդներից մեծ արդյունքներ չի ակնկալում: Սակայն մեր երկու մարզիկներն էլ նշում են, որ Փհենչհան չեն ժամանել միայն օլիմպիական նշանաբանով: Կարևորը միայն մասնակցությունը չէ, շատ կարևոր է նաև հետք թողնել օլիմպիական խաղերի պատմության մեջ: Իսկ դա կարելի է անել միայն լավ արդյունքով: Ահա այսպես միաբերան նշում են մեր հավաքականի երկու դահուկորդները՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստայանը: Իսկ թե ինչքանով կհաջողվի պատմություն գրել, կհասնանանք մոտակա օրերին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 5,14 կմ/ժ