ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 677,34 դրամ ԱՐԾԱԹ - 256,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 040,88 դրամ

Ֆրանսիան նախատեսում է Հայաստանում ինֆորմատիկայի լիցեյ բացել

ArmeniaNow.com

Փետրվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, հայտնում է Սփյուռքի նախարարության պաշտոնական էջը:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց դեսպանի՝ Հայաստան գալուց առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները և այն վառ տպավորությունը, որ նա թողել է համայնքի ներկայացուցիչների վրա, և նշեց. 

«Կարծում եմ, որ գտնվում եք մի երկրում, որը ամենաջերմ ու առանձնաշնորհյալ հարաբերություններն ունի Ֆրանսիայի հետ: Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, կարծում եմ, ֆրանսիախոս հայկական համայնքներին հայրենիքի հետ կապելու մի նոր շրջափուլի սկիզբ կդառնա»:

Մեր համայնքը միշտ ջերմորեն նշում է, որ երախտապարտ է Ֆրանսիայի պետությանն ու ժողովրդին, որ եղեռնից մազապուրծ հայության բեկորներին ընդունեցին, նրանց կյանքի և գոյության համար նպաստավոր պայմաններ ստեղծեցին, հնարավորություն ընձեռեցին ֆրանսիական բարեգութ հողի վրա հայկական օջախներ ու համայնքներ հիմնել: Ֆրանսիայում հաստատված հայությունը կազմակերպվել է, ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը, իր նպաստը բերել երկրի զարգացմանը՝ միաժամանակ պահպանելով իր ազգային նկարագիրը: Ինչպես Շարլ Ազնավուրն է բնորոշել, նրանք 100 տոկոսով ֆրանսիացի են և 100 տոկոսով հայ»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու նաև հայկական Սփյուռքի մեկ միլիոնանոց ֆրանսիախոս համայնքներում: Մինչև ամառ մենք քույրացնելու ենք Ֆրանսիայում գործող ամենօրյա հայկական դպրոցները Հայաստանի տարբեր դպրոցների հետ»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ժոնաթան Լաքոտը նշեց, որ իր համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը նշանակում է ապրել ծայրաստիճան հյուրընկալ երկրում և գործ ունենալ կազմակերպված ու կարող հայկական համայնքի հետ.

«Այո, Հայաստան գալուց առաջ ես գնացի Մարսել, եղա «A.R.A.M» թանգարանում, ընթերցեցի գաղթական հայերի տպավորությունները, հանդիպեցի համայնքի հետ ու ինձ մի քիչ հայ զգացի: Եվ հիմա ամեն շաբաթ ես լսում եմ որևէ միջոցառման մասին կամ մասնակիցն եմ դառնում նոր ձեռնարկի, որի նախաձեռնողը ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչներն են: Կարծում եմ՝ այս տարի, ինչպես Նախագահ Մակրոնը հավաստեց հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հշատակի օրի  կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ֆրանսիական օրացույցում»:

Դեսպանը կարևորեց Երևանում ֆրանսիական համալիր կրթօջախ ստեղծելը՝ ամբողջացնելով մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցի և ֆրանսիական համալսարանի շղթան, որպեսզի Հայաստանում ապրող ֆրանսիացիների և ֆրանսիախոս հայերի երեխաները լիարժեք կրթություն ստանան: Նա խոսեց նաև ինֆորմատիկայի լիցեյ բացելու նախաձեռնության մասին, որ հետագայում կդառնա համալսարանի ֆակուլտետներից մեկը:

Նախարարը և դեսպանը համակարծիք էին որ Երևան-Մարսել և Երևան-Լիոն չվերթների բացումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 6.44 կմ/ժ
5 C°
 
-1°   
20.02.2018
  10° 
21.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է երկրի ներքաղաքական խնդիրների հետ: