ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ղարաբաղյան շարժումը դարձավ սթրես՝ բառի դրական իմաստով». հիշում են Շարժման հասակակիցները և մասնակիցները

1988 թվականի փետրվարի սկիզբը ճակատագրական էր Արցախի հայերի համար: Փետրվարի 13-ը, հավանաբար, եղել է Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլի սկզբնակետը... Որոշումը հստակ էր, ցանկությունը՝ մեկը. պատմական հայրենիքի մասը պետք է միանար Հայաստանին:

Այս պահանջով ցույցեր են տեղի ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, Երևանում, Ստեփանակերտում, Արցախի տարբեր հատվածներում: Ղարաբաղյան շարժումը հրապարակներից տարածվեց դեպի սահման, հակամարտությունը սրվեց, վերածվեց պատերազմի: Ի վերջո ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, իսկ հայոց նորագույն պատմության մեջ 1988-ի փետրվարը մտավ որպես Արցախյան շարժման սկիզբ:

Անցել է 30 տարի: Սա նշանակում է, որ 1988-ին ծնված երեխաներն արդեն 30 տարեկան են... Նրանք ոչ թե երիտասարդ են, այլ հասուն տղամարդիկ ու կանայք են, Ղարաբաղյան շարժման հասակակիցներ...

Ի՞նչ գիտեն նրանք 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ինչպե՞ս են Ղարաբաղյան շարժման հասակակիցներն ընկալում այն, ինչ տեղի է ունեցել իրենց ծննդյան տարում:

30-ամյա Ռոզի Միքայելյանը «Արմեդիա» ՏՎԳ-ին տված հարցազրույցում ասում է. «Ես շատ քիչ բան եմ հիշում կամ ավելի շուտ, գիտակցական մակարդակում, ոչինչ էլ չեմ հիշում: Սակայն, քանի որ իմ ընտանիքի անդամներն ակտիվորեն ներգրավված են եղել շարժմանը, նրանց պատմություններն ամուր հաստատվել են իմ հիշողության մեջ, և երբեմն ինձ թվում է, թե անձամբ եմ մասնակցել Ղարաբաղյան շարժման հետ կապված այս կամ այն իրադարձությանը: Ես հիշում եմ՝ հաճախ ինձ պատմում էին, որ հորեղբայրս, լինելով դեռ շատ երիտասարդ, գիտակցել է իրավիճակի լրջությունն ու հավաքել իր ընկերներին՝ հետագա պատերազմին մասնակցելու համար: Նրա ծրագրի երկրորդ հատվածի մասին մենք իմացանք, երբ նա արդեն ճակատում էր: Երբ արդեն սովորում էի դպրոցում, հետո համալսարանում, և ծանոթացա հայ ժողովրդի դարավոր պատմությանը, հստակ հասկացա, որ չի կարող լինել երկու կարծիք այս հարցի շուրջ՝ Արցախը Հայաստանն է»:

Նկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանը,  ով երկու անգամ մեծ է Ղարաբաղյան շարժումից, շատ բան է հիշում այդ շրջանից. «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ եմ հիշում 30 տարի առաջ սկսված Արցախյան շարժման մասին, առաջին բանը, որ գալիս է մտքիս՝ շատ ուժեղ սթրեսն է, սթրես բառի դրական իմաստով, ինչպես նաև սիրո, եղբայրության, փոխադարձ օգնության և բոլորի նվիրվածության զգացումը: Մեկ նպատակի շուրջ համախմբվածությունն այդ օրերին լցնում էր մեզ այնքան, որ թվում էր, թե Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորման հարցը կարող է լուծվել մի քանի օրում: Իմ ամբողջ ընտանիքն Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել: Հայրս՝ հայտնի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը, Գերագույն Խորհրդի ՀԽՍՀ-ի այն քիչ պատգամավորներից էր, ով առաջին օրվանից կանգնեց հրապարակում իր ժողովրդի կողքին: Նա բազմիցս է Ղարաբաղի հարցը բարձրացրել Գերագույն խորհրդում:

Առաջին շաբաթը՝ փետրվարի 20-ից մինչ Սումգայիթյան իրադարձությունների սկիզբ (փետրվարի 26-28-ը), հույսի շաբաթ էր: Փետրվարի 22-ին գործարանները սկսեցին գործադուլ հայտարարել և հավաքվել Օպերայի հրապարակում. քաղաքի կենտրոնը կաթվածահար էր: Գիշերներով մարդիկ դուրս էին գալիս երթերի, կոչ անելով բոլորին միանալ Շարժմանը: Հիմնականում լսվում էին «Ղարաբաղ» և «Միացում» կարգախոսները: Մենք տեսախցիկ ունեինք, ես փետրվարի 22-ից սկսեցի նկարահանել այն ամենը, ինչ կատարվում էր հրապարակում: Նկարել եմ երեք տարի շարունակ: Բացի կառավարությանն ու Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված ելույթներից և կոչերից, լսվում էին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Այս ամենին ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի ջարդերով ... Բայց դա մեզ չկոտրեց. Շարժումը ստացավ ուժ, այս ամենը տևեց մի քանի տարի: Այնուհետև պատերազմը սկսվեց, այս ամենի արդյունքն անկախ Հայաստանն է իր անբաժան մաս հանդիսացող Արցախով»:

Ժամանակն ինքնին ոչ միայն փիլիսոփայական կատեգորիա է, այլ շարժում է, որն ունի միայն մեկ ուղի`անցյալից դեպի ապագա: Ազատության համար պայքարը ևս շարժում էր: Եվ այն հայտնվել է շատ ավելի վաղ, ինչպես Ղարաբաղյան Շարժումը՝ 1988-ի փետրվարից շատ ավելի վաղ ...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: