ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

«Ռոսպոտրեբնադզոր»-ը զգուշացնում է Թուրքիայում սիբիրախտի բռնկման մասին

«Ռոստուրիզմ»-ը նախազգուշացրել է Թուրքիայում սիբիրախտի բռնկման մասին, որտեղ հիվանդության կասկածանքով 70 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ն է հայտարարություն էր տարածել, որ  Տրապիզոն նահանգի քաղաքային իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 10-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Աքչաաբաթ բնակավայրի մոտակայքում սիբիրախտի բռնկում է գրանցվել: Հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ, որոնցից 3-ի դեպքում ախտորոշումը հաստատվել է լաբորատոր ճանապարհով: Մեկ կին մահացել է։

Ըստ տեղական առողջապահական մարմինների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության՝ բռնկումը կապված է հիվանդ կենդանիների (կովի) մսի՝ սննդում օգտագործման հետ:

«Ռոսպոտրեբնադզոր»-ում ընդգծում են, որ թուրք մասնագետները մի շարք միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար: Լաբորատոր հետազոտության համար նախատեսված նյութերն ուղարկվել են Անկարա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 17.70 կմ/ժ
14 C°
 
15°  23° 
25.05.2018
14°  23° 
26.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։