ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 677,34 դրամ ԱՐԾԱԹ - 256,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 040,88 դրամ

Պաղեստինի ղեկավարը նախշազարդ գլխաշոր է նվիրել Մարգարիտա Սիմոնյանին (լուսանկար)

© Sputnik/

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նախօրեին հանդիպել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, որի մասին գրել է Սիմոնյանն իր սոցիալական ցանցերում, մասամբ ճանաչված Պաղեստինի պետության նախագահ, ՖԱԹՀ շարժման նախագահ Մահմուդ Աբասը նախշազարդ գլխաշոր է նվիրել Սիմոնյանին։

«Ահա թե ինչ գլխաշոր է ինձ նվիրել Մահմուդ Աբասը։ Նրա հետ քարդամոնով սուրճ եմ խմել։ Ես պատմեցի, թե ինչպես եմ 15 տարի առաջ եղել Պաղեստինում։ Չեմ կարող ասել, թե ուրիշ ինչի մասին ենք զրուցել, բացի նրանից, որ նրա աշխատասենյակում մշտապես միացած է մեր արաբական RT–ը և այն, որ երբ նա ժամանում է Մոսկվա, միշտ իր հետ լավ եղանակ է բերում», - ասել է Սիմոնյանը։



Նախօրեին հայտնի է դարձել, որ Պաղեստինի WAFA պետական տեղեկատվական գործակալությունը և Sputnik լրատվական գործակալությունն ու ռադիոն համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Այդ համաձայնագիրը թույլ կտա ընդլայնել երկու երկրների համագործակցությունը մեդիա շուկայի զարգացման և միջոցառումների անցկացման առումով։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 6.44 կմ/ժ
5 C°
 
-1°   
20.02.2018
  10° 
21.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է երկրի ներքաղաքական խնդիրների հետ: