ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Քուվեյթի գործընկերոջը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին իր հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Հայաստան գալու համար և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը և երկու նախարարությունների միջև համագործակցության կայացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում և ցերեկային կենտրոններում:

Երկու երկրների միջև կապն առավել ամրապնդելու և սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաև աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ավարտին տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն համագործակցությունն ամրապնդելու և հուշագիրը կնքելու նպատակով: Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է հրավերը և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն ինտերնատի անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: