ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին:

Հանդիպման սկզբում շնորհավորելով Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու և տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությամբ նպաստել երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: 

Նշելով, որ Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ձևավորված ամուր փոխգործակցության և միջպետական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին և ժողովրդին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանում ապաստանած սիրիահայերին Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության համար:

Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարն ընդգծել է, որ իր երկրում մեծագույն հարգանք են տածում հայ համայնքի և բարեկամ հայ ժողովրդի հանդեպ, ինքն էլ անձամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ, որպես զբոսաշրջիկ, հաճախ է այցելում և նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին: Նախարարը գոհունակությամբ է նշել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստեղծված արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ այն նոր ծրագրերով, ինչպես նաև փորձի փոխանակմամբ խորացնելու նպատակով իր հայ գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ: Նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի հավաստմամբ, այդ այցի շրջանակներում նախատեսվում է նաև հուշագրի կնքում երկու նախարարությունների միջև:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Քուվեյթի Պետության աջակցությամբ տարեցների համար արժանավայել պայմանների ստեղծման՝ ծերանոցի նոր մասնաշենքի կառուցման կապակցությամբ՝ ընդգծելով, որ խնամքի կարիք ունեցող մարդկանց օգնելը աստվածահաճո գործ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: