ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Ճապոնիայի կարևոր գործընկերներից է. Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 16-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին:

Արա Բաբլոյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները զարգացել են ու ընդլայնվել տարբեր ոլորտներում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Այս համատեքստում անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխայցերն ու փորձի փոխանակումը:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ճապոնիայի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:

Ազգային ժողովի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրին աջակցելու և օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս նպաստելու հայ-ճապոնական համատեղ ծրագրերի իրականացմանը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով  տեղակալ Մանաբու Հորիին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ իր այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Բարձր գնահատելով Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը` նա փաստել է, որ Հայաստանը Ճապոնիայի կարևոր գործընկերներից մեկն է: Ընդգծելով երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ գործունեության դերը՝ Մանաբու Հորիին պատրաստակամություն է հայտնել նպաստելու միջպետական հարաբերությունների խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    29 C°
     
    28°  16° 
    02.05.2024
    23°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: