ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆրին. Էրդողանը՝ վատ ճանապարհային ոստիկան

TRT World

Սիրիական ազգային ուժերի շարասյունը բարեհաջող հասել է Աֆրին: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտնել է քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն: Սիրիական ազգային ուժերի նպատակը քրդերի դեմ ուղղված թուրքական ագրեսիայի կախումն է:

«Էրդողանն այսօր հանդես եկավ որպես վատ ճանապարհային ոստիկան, հայտարարելով, որ կանգնեցրել է դեպի Աֆրին շարժվող սիրիական ուժերը: Այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը. այդ ուժերն արդեն Աֆրինում են», - ասել է Հեդուն: Վերջինիս այս խոսքերը կապված էին նրա հետ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխարհազորայինները նահանջել են թուրքական հրետանու կրակոցներից հետո:

Հեդուն հավելել է, որ տասնյակ լրագրողներ, ովքեր լուսաբանել են Սիրիական ազգային ուժերի շարասյան տեղաշարժը, հայտնվել են թուրքական զորքերի կրակոցների տակ: Նրա խոսքով՝ քրդերը մշապես կապ են պահում սիրիական բանակի, Դամասկոսի և Աֆրինի իշխանությունների հետ:

«Մենք 32 օր դիմակայում ենք թուրքական ագրեսիային … Նրանք, հնարավոր է, առաջ են շարժվել, սակայն ընդհանուր առմամբ ռազմական գործողություններն անօգուտ են», - հավելել է Հեդուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ քրդերը Դամասկոսի հետ պայմանավորվել են Աֆրին սիրիական կառավարական զորքեր մտցնելու մասին: Անկարայում այդ տվյալները հերքել էին՝ դրանք անվանելով ապատեղեկատվություն: Ընդ որում, Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերն «առաջիկա օրերին» կշրջափակեն քաղաքը:

Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Ահմեթ Բաշար Շենն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» օպերացիան շարունակվելու է, քանի դեռ երկիրն ամբողջությամբ չի մաքրվել ահաբեկիչներից:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում պետք է դադարեցվեն՝ տեղի բնակչությանը վտանգի չենթարկելու և տարածաշրջանում իրավիճակը չսրելու համար:
Աֆրինում մարտերը դադարեցնելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել նաև Գերմանիայի ԱԳՆ-ն: Վերջինս մտահոգություն էր հայտնել, որ Թուրքիայի գործողությունները կարող են վատթարացնել Սիրիայում տիրող առանց այն էլ լարված իրավիճակը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հունվարի 20-ին սիրիական Աֆրինում սկսեց «Ձիթենու ճյուղ» անունը ստացած ռազմական գործողություններն՝ ուղղված քրդական խմբավորումների դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: Դամասկոսը քննադատել է Թուրքիայի գործողությունները՝ դրանք անվանելով «ագրեսիվ»:

Պաշտոնական Մոսկվան կոչ է արել կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակի պատճառ հանդիսանում են ԱՄՆ գործողությունները, քանի որ վերջինս զենք էր մատակարարում պրոամերիկյան խմբավորումներին: Վաշինգտոնում, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել՝ կապված Թուրքիայի գործողությունների և ծրագրերի հետ:

Եվ չնայած Աֆրինի զարգացումների վերաբերյալ միջազգային արձագանքին, իրավիճակն այնտեղ գնալով ավելի է սրվում՝ հասնելով կարմիր գծի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: