ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցում են Եվրոպայի առաջնությունում

Հայ հրաձիգները Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակում են մրցելույթները Եվրոպայի առաջնությունում (10 մ հեռավորություն): Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցում է նաև երիտասարդների առաջությունում: Երեկ հանդես եկած մեր հրաձիգները չեն հաղթահարել որակավորման փուլը, հայտնում է ՀԱՕԿ մամուլի կենտրոնը:

Օդամղիչ ատրճանակ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը, խոցելով 568 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը, իսկ Բենիկ Խլղաթյանը 567 միավորով 17-րդն էր:  

Օդամղիչ հրացան խառը թիմային վարժությունում Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը խոցել են 823,7 միավոր ու գրավել 18-րդ տեղը:

Կանանց վազող թիրախ՝ խառը վազքում Լիլիթ Մկրտչյանն 8-րդն էր՝ խոցած 370 միավորով:

Այսօր օդամղիչ հրացան երիտասարդների թիմային պայքարին կմասնակցի տղաների՝ Նարեկ Ադամյան, Հայկ Բաբայան և Վրեժ Թորոսյան եռյակը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: