ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք գործ ունենք Ադրբեջանի հետևողական ցեղասպանական քաղաքականության հետ. Լարիսա Ալավերդյան

Աշխարհի քաղաքական քարտեզին 1918 թվականին հայտնված Ադրբեջանն իր վրա է վերցրել այն ցեղասպան քաղաքականության շարունակականության ապահովումը, որը 1915-1923 թթ. իրականացվել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ: Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ քաղաքականության արդյունքում ամբողջովին հայաթափվել է Նախիջևանը՝ շեշտելով, որ հայաթափման սպառնալիքի պատճառով 1988 թվականին ծագել է արցախյան շարժումը: «Շատ հաճախ փորձագետները նշում են, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ի պատասխան արցախյան շարժման: Ամենևին այդպես չէ: Հստակեցնենք, որ դա տեղի է ունեցել հակառակ տրամաբանությամբ»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած դաժանությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ գործ ունենք հետևողական ցեղասպանական քաղաքականության հետ, և հենց այդպիսին պետք է լինի գնահատականն այդ հանցագործության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: