Սումգայիթյան ջարդեր. հույզը լավագույն շարժիչ ուժն է, բայց ոչ լավագույն խորհրդատուն
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում 1988 թվականի Սումգայիթյան ջարդերին նվիրված լսումների ընթացքում ելույթներով հանդես եկան ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև Սումգայիթյան ջարդերի ականատեսներ և վերապրածներ:
Ելույթ ունեցողներից յուրաքանչյուրն իր հերթին ընդծում էր, որ անհրաժեշտ է Սումգայիթյան ջարդերի և առհասարակ Ադրբեջանի քաղաքականության մասին պարբերաբար բարձրաձայնել միջազգային տարբեր կառույցներում՝ խնդրի էությունը հստակ հասցնելով նրանց, քանի որ ժամանակին տրված գնահատականը լավագույն միջոցն է՝ կանխելու հետագայում աշխարհում ցեղասպանությունների իրականացման հնարավորությունները:
Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նորա Առուստամյանը կոչով դիմեց միջազգային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կառույցներին ու խորհրդարանական վեհաժողովներին, որպեսզի վերջիններս իմանան Սումգայիթյան ջարդերի մասին ճշմարտությունը և դատապարտեն խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները, որոնք սպառնալիք են ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մասնավորապես, շեշտեց, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով, և այդ օրինականությունը պարտավորեցնում է մեզ պաշտպանել նրա՝ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխանությունը: Սարգսյանը կոչ արեց պարբերաբար բարձրաձայնել ոչ միայն Սումգայիթյան ջարդերի, այլև այն մասին, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, խախտվում է Կարսի պայմանագիրը:
ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր խոսքում կարծիք հայտնեց, որ պետք չէ միմյանց կրկին պատմել, որ հայերի հանդեպ մի քանի ցեղասպանություն է իրականցվել, պետք է այդ ամենն աշխարհին ապացուցել: Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի պահանջատեր, համառ և հաստատակամ լինել, որպեսզի երբ Էրդողանը կամ Ալիևը հանդես են գալիս այս կամ այն հայտարարությամբ, միջազգային հանրությունը նրանց փաստի առջև կանգնեցնի և սաստի, քանի որ այժմ 21-րդ դարն է:
Ծառուկյան դաշինքից ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը գրավելու մասին վերջին հայտարարության մասին: Նրա խոսքով, սա բացարձակ ագրեսիա է, որը դատապարտվում է ՄԱԿ-ի կոնվենցիներայով և միջազգային այլ փաստաթղթերով: Նա նշեց, որ երբ վտանգ է սպառնում մեր պետականությանը, ընդդիմությունն ու դիմությունը պետք է գործեն միասնական: Սերգեյ Բագրատյանն իր խոսքն ավարտեց Մարտին Լյութեր Քինգի խոսքերով. «Որևէ վայրում անարդարությունն սպառնալիք է արդարությանն ամենուրեք»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծեց, որ չի եղել երկու ցեղասպանություն, եղել է Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանություն, որը շարունակվել է: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ականվոր գիտնական Յուրի Բարսեղովն Ադրբեջանը կոչել է ցեղասպանությունը շարունակելու նպատակով ստեղծված Թուրքիայի կլոն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Լարիսա Ալավերդյանի խոսքով, այն պետք է ստանա իր ճիշտ արտացոլումը. դա պայքար է կյանքի համար և դա պայքար է, որ չոչնչացվի մի ամբողջ ժողովուրդ այն տարածքներում, որտեղ նա ի սկզբանե ապրել է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ամփոփելով լսումները, Սումգայիթյան ջարդերի հետ կապված մեր ունեցածի շղթան ներկայացրեց հետևյալ բառերով. «պատմություն, ցավ, ցասում, պաթոս»՝ հավելելով, որ մեզ պակասում է մի բան՝ գործողություն, ընդ որում՝ այդ գործողությունը չի կարող լինել հուզական: Նրա խոսքով՝ այն պետք է լինի ռազմավարական մշակումների շրջանակներում: Արմեն Աշոտյանը նաև կարծիք հայտնեց, որ այս խնդրի հետ կապված մենք առայժմ չունենք ռազմավարական մոտեցում, ընդ որում՝ միայն ԱԳՆ-ն չէ պատասխանատու այս խնդրի համար, սակայն սա չի նշանակում, որ ոչինչ չի արվել: Աշոտյանի խոսքով, իր դերակատարությունը պետք է ուժեղացնի թե՛ խորհրդարանը, թե՛ հասարակությունը: Նա հավելեց, որ այս հարցում հույզը լավագույն շարժիչ ուժն է, բայց ոչ լավագույն խորհրդատուն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ