ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները ներկայացված են ՌԴ ցուցահանդեսում

Личный архив Г.Хажакяна

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը բացել է «Ռուսաստանի արտաքին հետախուզության ոսկե էջերը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ականավոր հետախույզների գեղարվեստական դիմանկարները՝ կատարված տպագրական ոսկու մշակման արդիական տեխնոլոգիաների միջոցով:

Ինչպես փոխանցում է PanArmenian-ը՝ ցուցահանդեսում ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները:

Ցուցադրությունն ընդգրկում է 29 դիմանկար: Ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Կուզնեցովի, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Կոզլովի, ինչպես նաև այլ հետախույզներ՝ Պավել Ֆիտնի, Քիմ Ֆիլբիի, Յուրի Դրոզդովի, Ալեքսեյ Բոտյանի, Ջորջ Բլեյքի և այլոց դիմանկարները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինը ներկայացրել է նաև ականավոր հետախույզների մասին պատմող «Լեգենդար հետախույզները-2» ժողովածուն, որի հեղինակն է «Ռոսիյսկայա գազետայի» գլխավոր խմբագրի տեղակալ Նիկոլայ Դոլգոպոլովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: