ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում 3 լեզու է արդեն անհետացել, ևս 15-ը՝ անհետացման վտանգի մեջ են

UNESCO-ի ամենամյա զեկույցում՝ Թուրքիային նվիրված բաժնում, թվարկվել են բոլոր այն 15 լեզուները, որոնք անհետացման եզրին են հայտնվել Թուրքիայում:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը,  զեկույցի համաձայն՝ 3 լեզու արդեն անհետացել է Թուրքիայում։ Դրանք են՝ Կապադովկիայի հունարենը, ուբիխյան լեզուն, որն օգտագործվում էր Թուրքիայի արևելքում և հյուսիսբոհտանյան  մահսո լեզուն, որն արամեական ծագում ունի։

Անհետացման վտանգի մեջ հայտնված լեզուներն են. համշեներենը, գագաուզերենը, սեֆարդի հրեաների լեզուն, թուրոյա լեզուն (օգտագործվում է Մարդինի Միդյաթ շրջանում), աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող սինտի լեզուն և այլն:

Նշենք, որ Թուրքիան Նեպալի, Պակիստանի, Բանգլադեշի, Գվատեմալայի ու մի շարք այլ երկրների հետ հայտնվել է այն երկրների շարքում, որոնք թեև իրենց տարածքում ունեն  բազմաթիվ լեզուներ, այնուամենայնիվ, պետական կրթական ծրագրով դասավանդում են միայն մեկ լեզու:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: