ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնը օրը երկու անգամ գինի է խմում և թույլ չի տա խստացնել ալկոհոլի մասին օրենքը

Dominique Faget/AFP/Getty Images

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ թույլ չի տա գինին դնել թունդ ալկոհոլի հետ նույն շարքում, ինչպես նաև խոստովանել է, որ «ավանդական ֆրանսիական ըմպելիքը» խմում է օրական երկու անգամ, հայտնում է France Info ռադիոկայանը: Մակրոնի խոսքերով՝ հասարակությունը բախվել է մի խնդրի, երբ երիտասարդները ավելի հաճախ են հարբում թունդ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու արդյունքում, բայց գինին դրան դասել չի կարելի։ «Անձամբ ես գինի եմ խմում ցերեկը և երեկոյան»,-պատմել Է Ֆրանսիայի ղեկավարը: Նա հավելել է, որ իր նախագահության օրոք թույլ չի տա «ալկոհոլին և ծխախոտին վերաբերող օրենսդրության խստացմանն ուղղված որևէ փոփոխություն:

Ալկոհոլային օրենսդրության խստացմած շուրջ բանավեճը Ֆրանսիայում բորբոքվեց փետրվարի սկզբին, երբ երկրի առողջապահության նախարար Անիես Բուզինը հայտարարեց, թե «գինու ինդուստրիան ստիպում է հավատալ, որ գինին տարբերվում է ալկոհոլային մյուս խմիչքներից» և «մի շարք օգտակար հատկություններով է օժտված», թեև, ինչպես գիտական տեսակետից, այնպես էլ հասարակության առողջության տեսակետից «գինի խմելը նույնն Է, ինչ գարեջուր, օղի կամ վիսկի խմելը»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: