ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ղեկավարության հանդեպ համարժեք գնահատականների բացակայությունը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաև եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին և հռետորաբանությանը համարժեք թիրախային գնահատականներ տալու կարևորությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը և հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաև նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները:

Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից և այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում:

Հանձնաժողովի նախագահը նաև մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական, սոցիալական և այլ ծրագրերում:

Անդրադառնալով խորհրդարանական հարթությունում ակտիվ համագործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ խոհրդարանական դիվանագիտությունը ճկուն է, բազմաշերտ և օրենսդիրներին առկա հիմնախնդիրների լայն շրջանակ քննարկելու մեծ հնարավորություններ է ընձեռում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը կարևորել է միջխորհրդարանական հարթակներում առավել կառուցողական համագործակցությունը, մասնավորապես եվրոպական խորհրդարանական վեհաժողովներում: Արմեն Աշոտյանը ցավով արձանագրել է, որ ադրբեջանական պատվիրակությունների պահվածքը նման ձևաչափերում հաճախ անառողջ է և հայատյաց պետական քաղաքականության շարունակությունն է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ և դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաև ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականցումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: