ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է «Ազատ Արցախ. 30 տարի» խորագիրը կրող կլոր սեղան

Փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության (ԱՀ) մշտական ներկայացուցչության կողմից Մոսկվայում կազմակերպվել է «Ազատ Արցախ. 30 տարի» խորագիրը կրող կլոր սեղան, որը նվիրված էր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

Միջոցառման ընթացքում քննարկման գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան ազատատագրական շարժման հիմնական փուլերն ու արդյունքները, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

Կլոր սեղանի բացմանը ցուցադրվեցին Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից պատրաստված Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի 30 տարիները ներկայացնող  վավերագրական նյութեր։ Այնուհետև ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը ներկայացրեց «Արցախ, երկար ճանապարհ դեպի ազատություն» 300 էջանոց հոդվածների ժողովածուն, որը  ներառում է Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արցախից և Հայաստանից անկախ դիտորդների, լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքագետների վկայություններն ու գնահատականները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Գործադիր կոմիտեի նախագահ և օրենսդիր մարմնի նախագահության անդամ Սեմյոն Բաբայանը, ով 1988 թ. փետրվարի 20-ին մասնակցել է պատմական որոշման ընդունմանը:

Կլոր սեղանի արդյունքներով ընդունվել է հուշագիր, որով միջոցառման մասնակիցներն ընդգծել են Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հավատարմության անհրաժեշտությունը։ Մասնակիցները նաև կոչ են արել միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն, վերջնականորեն ճանաչել Արցախի Հանրապետության պետական անկախությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի բանակցություններին և կարևոր գործոն կհանդիսանա խաղաղ գործընթացի անշրջելիության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    22°  13° 
    11.05.2024
    24°  13° 
    12.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: