Ի՞նչը ստիպեց Սաուդյան Արաբիային հարգել կանանց իրավունքները
Սաուդյան Արաբիան դեռ նախորդ տարվանից գլխավորում է Կանանց իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովը: Դեռ այն ժամանակ իրավապաշտպաններն այդ նշանակումը համեմատեցին հրդեհողին հրշեջ ծառայության ղեկավար նշանակելու հետ՝ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելով Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների խիստ սահմանափակումների վրա:
Ի հակադրություն իրավապաշտպանների քննադատություններին՝ Սաուդյան Արաբիայում արդեն սկսել են տեղի ունենալ մի շարք, թեկուզ ոչ էական բարեփոխումներ՝ կապված կանանց իրավունքների հետ: Այդ փոփոխություններն իրականացվում են Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի առաջարկած սոցիալական բարեփոխումների շրջանակներում: Նախորդ տարի 32-ամյա արքայազնը ներկայացրեց «Տեսություն - 2030» ծրագիրը, որն, ըստ հեղինակների, հնարավորություն կտա երկրի տնտեսական մոդելը դարձնել ավելի ժամանակակից: Ներկայացնելով ծրագիրը՝ արքայազնը հայտարարեց, որ հնարավոր չէ փոխել տնտեսությունը՝ չփոխելով մարդկանց մտածելակերպն ու նրանց ապրելաոճը: Ըստ նրա՝ «ծայրահեղական կրոնական պահպանողականության դարաշրջանը պետք է անցյալում մնա»:
Արդյունքում, Սաուդյան Արաբիայում կանանց արդեն իսկ թույլ են տվել ծառայել բանակում: Էր Ռիադում, Մեդինայում, Մեքքայում և ալ-Կասիմում կանայք կարող են դիմել թափուր հաստիքների համար և աշխատանք ստանալ: Դրա համար նրանք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, մասնավորապես, ունենան դպրոցն ավարտելու վկայական, լինեն 25-35 տարեկան, ինչպես նաև իրենց խնամակալ-տղամարդկանց հետ ապրեն այնտեղ, որտեղ ցանկանում են աշխատել:
Ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, Սաուդյան Արաբիայում հրաման էր արձակվել, որի համաձյան՝ 2018 թվականի հունիսից կանայք կարող են վարորդական իրավունք ստանալ և մեքենա վարել: Բացի այդ, կանանց առաջին անգամ թույլատրվել է ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված միջոցառումներին: Դեկտեմբերին կանանց առաջին անգամ թույլատրել են նաև մասնակցել երաժշտական համերգի: Սաուդյան Արաբիայի կանայք արդեն իսկ իրավունք են ստացել մարզադաշտում նստած հետևել ֆուտբոլային հանդիպումներին: Նշենք, որ մարզադաշտերում կանանց և երեխաների համար հատուկ տեղեր կան նախատեսված: Դա նշանակում է, որ կանայք կարող են ֆուտբոլ դիտելու գնալ նույնիսկ առանց տղամարդու ուղեկցությամբ: Մարզադաշտի տարածքում գտնվող սրճարաններում և ռեստորաններում ևս կան հատուկ կանանց համար նախատեսված տեղեր, ինչը կապված է կրոնի պահանջների հետ: Նշենք նաև, որ նախորդ տարի նոյեմբերին Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ կանանց համալսարանական թիմերի բասկետբոլի առաջնություն: Եվս մի կարևոր փոփոխություն. արաբական այս երկրում կանանց թույլ են տվել զբաղվել բիզնեսով՝ առանց տղամարդ խնամակալի համաձայնության:
Եվ թեպետ միջազգային հանրությունը դրական է արձագանքել այս բոլոր բարեփոխումներին՝ Սաուդյան Արաբիայում կանայք մի շարք հարցերում շարունակում են կախված մնալ իրենց տղամարդ խնամակալներից՝ ամուսնուց, հորից, եղբորից, որդուց կամ որևէ այլ տղամարդ բարեկամից: Առանց տղամարդ խնամակալի թույլտվության կինը, մասնավորապես, չի կարող դիմում գրել անձնագիր ստանալու համար, արտասահման մեկնել, ամուսնանալ կամ ամուսնալուծվել, բանկում հաշվեհամար բացել, ոչ շտապ վիրահատության դիմել և այլն:
Կանանց նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի բնակչության մեծամասնությունը իսլամի սունիական ուղղության համեմատաբար նոր, սակայն բավական պահպանողական ճյուղի՝ վահաբիզմի հետևորդներ են: Վահաբիզմի հետևորդները գենդերային բացարձակ խտրականության կողմնակիցներ են և պահանջում են կանանց հեռու պահել հասարակական կյանքից: Ուստի զարմանալի չէ, որ վերոնշյալ բոլոր փոփոխությունները խիստ բացասական արձագանք ստացան երկրի հոգևորականության կողմից: Ինչևէ, այս փաստն արքայազն Մուհամմադ իբն Սալմանին հետ չպահեց իր՝ Սաուդյան Արաբիան ավելի ժամանակակից դարձնելու ձգտումից: Դրան, թերևս, նպաստեց նաև այն, որ նրա բարեփոխումները դրական արձագանք ստացան երիտասարդների կողմից, որոնցից շատերը խոսում են անգլերեն, ունեն արևմտյան կրթություն, հոգնել են պահպանողական հասարակությունից և հույս ունեն ապրել մի երկրում, որտեղ ունեն առաջընթացի հնարավորություն: Մի բան ակնհայտ է, Սաուդյան Արաբիան շեղվել է մի շարք պահպանողական ավանդույթներից, ինչը շարունակականության հույս է ներշնչում, և երկրի նոր թագավորի պաշտոնավարման ժամանակաշրջանը միանշանակ կարող է մտնել պատմության մեջ՝ որպես պետական քաղաքականության անցումային շրջան՝ արմատապես փոխելով թագավորության սովորական դարձած բնույթը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ