ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է ամենաշատը որ երկրներից են զբոսաշրջիկներ ժամանել Հայաստան

HayMedia.am

Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 23.4 տոկոսն ԱՊՀ երկրներից են եղել, 21.3 տոկոսը` ԵՄ երկրներից, 55.3-ն` այլ երկրներից:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների մասնաբաժինն ամբողջի մեջ կազմել է 20.3 տոկոս, Ուկրաինայինը` 1.7: Գերմանիայից այցելածների մասնաբաժինը 4.7 տոկոս է, Ֆրանսիայից` 4.1, Միացյալ Թագավորությունից` 2.1, Նիդեռլանդներից` 0.7, Իրանից` 14.2, Միացյալ Նահանգներից` 13.6, Վրաստանից` 2.9, Կանադայից` 2.6, Թուրքիայից` 0.7 տոկոս:

2016-ի համեմատ 2017-ի 12 ամիսներին 2.2 անգամ աճել է ԱՄՆ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, 95.6 տոկոսով` Թուրքիայից ժամանածների, 84.2 տոկոսով` Կանադայից, 53.3 տոկոսով` Նիդեռլանդներից, 41.4 տոկոսով`Ռուսաստանից: 

2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմռլ է 18.7 տոկոս: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: