ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով. լրագրողի կոչը Նոր Զելանդիայի կառավարությանը

newshub.co.nz

Լրագրող Տոնի Ռայթը  նորզելանդական  newshub.co.nz կայքում հրապարակված իր հոդվածում նշում է, որ Նոր Զելանդիայի կառավարությունները մշտապես վախենում են պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է NEWS.am-ը:

Չնայած այդ տարիներին այս իրադարձությունների մասին էին Նոր Զելանդիայի թերթերի առաջին սյունակները, այնուամենայնիվ Նոր Զելանդիայի ոչ մի կառավարություն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ սա պետք է փոխվի: «Մենք ճանաչում ենք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական Հոլոքոստը, Ռունադայում ցեղասպանությունը, բոսնիական ցեղասպանությունը և մեզ ավելի մոտ Արևելյան Թիմորում ցեղասպանությունը:  Բայց ինչո՞ւ նույն կերպ չենք վարվում, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը: Պատասխանը պարզ է՝ պատճառը Նոր Զելանդիայի հարաբերություններն են Չանաքալայի և Թուքիայի հետ»,- նշում է Ռայթը:

Նա ընդգծում է, թե հիմնական պատճառն այն է, որ ճանաչելու դեպքում Թուրքիան, ավելի շուտ, կսպառնա Նոր Զելանդիայի քաղաքացիներին մարտերի վայր այցելությունների արգելքով: Սակայն հեղինակը հավելում է, որ Ֆրանսիայից և Կանադայից զինվորները նույնպես մարտնչել են օսմանյան ուժերի դեմ, բայց այդ երկրներն, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են:

Հեղինակը մարտահրավեր է նետում Ջասինդե Արդերնի կառավարությանը. «Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, դա կատարեք օրենքով: Սովորեցրե՛ք դա նորզելանդական դպրոցներում, ինչպես և Հոլոքոստը: Դա կատարե՛ք խաղաղության համար՝ որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ պատերազմի ժամանակ»:

«Առաջին աշխարհամարտի ժամանակ ավելի քան 18 500 նորզելանդացիները չեն զոհվել այն բանի համար, որ արտասահմանյան տերությունները դեռևս կարողանան մեզնից փրկագին պահանջել 100 տարի անց»,- ամփոփել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: