ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Արամ Ա-ն հանդես կգա Թուրքիայի կողմից ավերված եկեղեցին վերականգնելու կոչով

Araratnews.am

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի թելադրությամբ, Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանն օրերս այցելել է Դեր Զոր՝ մոտիկից տեղեկանալու Դեր Զորի Նահատակաց եկեղեցու և համալիրի կրած վնասներին, հայտնում է News.am-ը։

Առաջնորդ սրբազանն ազգային իշխանության ներկայացուցիչների  հետ նախ այցելել է Դեր Զորի նահանգապետին և նրան փոխանցել Նորին Սրբության ողջույնները, ապա այցելել է Սրբոց Նահատակաց համալիր։ Վերադարձին, առաջնորդ սրբազանը զեկուցել է Վեհափառ Հայրապետին իր կատարած այցելության մանրամասների մասին։

Նշենք, որ Վեհափառ Հայրապետը, Սիրիայի և հատկապես Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո անմիջապես կոչ է ուղղելու մեր ժողովրդին, որպեսզի համազգային ճիգով վերանորոգենք ցեղասպան Թուրքիայի կողմից հերթական անգամ քանդված մեր նահատակների սրբազան տաճարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
20°  32° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: