ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց Էրատո թագուհին ներառվել է հայտնի Total War: Rome 2 խաղի նոր տարբերակում

YouTube

Կանանց միջազգային տոնի առթիվ հայտնի Total War: Rome 2 խաղի թողարկած նոր՝ Desert Kingdoms տարբերակում ներառված են հին աշխարհի կին առաջնորդները՝ այդ թվում նաև հայկական Էրատո թագուհին: Այս մասին հայտնում է PANArmenian-ը` հղում կատարելով Polygon կայքին:

Խաղի այդ տարբերակում ներառված են նաև Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան, հույն թագուհի Տեուտան և այլ կին առաջնորդներ:

Նշենք, որ Էրատո Հայոց թագուհին եղել է Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան 4-րդ-ի քույրը, ում հետ ժառանգել է հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. 5 թվականին բռնությամբ Հայոց գահին է նստեցնում Արտավազդ 3-րդ-ին։ Հայերն ապստամբում են  և Պարթևաց արքայի սատարմամբ մ.թ.ա. 2 թվականին Էրատոին և եղբորը վերահաստատում են գահին։

Մ.թ. 1 թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային ցեղերի հետ ընդհարման ժամանակ Տիգրան 4-րդ-ը զոհվում է, իսկ Էրատոն հրաժարվում թագավորելուց։ Էրատոյի և Տիգրան 4-րդ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: