ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-լեհական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացմանը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նախորդ տարի իր գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած այցին` շնորհակալություն հայտնելով լեհ ժողովրդին եւ Լեհաստանի իշխանություններին՝ հայ ժողովրդի եւ հատկապես լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է. «Հայերն իրենց հավատարմության, աշխատանքի եւ Լեհաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ արժանացել են առանձնահատուկ մոտեցման: Հպարտանում ենք, որ հայ համայնքի նկատմամբ նման վերաբերմունք կա, եւ հայերն այսօր Լեհաստանի արժանի քաղաքացիներ են ու ներգրավված են բոլոր բնագավառներում»:

ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ ընդգծելով փոխայցերի եւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացման դերն այդ հարցում:

Արա Բաբլոյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ փաստելով, որ այս խնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Պավել Չելպակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է զարգացնել եւ խորացնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են խաղալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Պարոն Չելպակը կարեւորել է ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային կապերի խորացմանն ուղղված քայլերը եւ ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որ առաջիկայում պատրաստվում է կազմակերպել եւ մասնակցել Լեհաստանի դեսպանությունը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հիմնահարցի լուծմանը՝ նորանշանակ դեսպանը նշել է. «Որպես ԵՄ անդամ երկիր՝ Լեհաստանը շահագրգռված է պահպանել հավասարակշռությունն իր վարած արտաքին քաղաքականության մեջ»:

Դեսպան Չելպակը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը Լեհաստանում՝ նշելով, որ վավերացման ժամկետները պայմանավորված են որոշակի ընթացակարգով. նա հույս է հայտնել, որ մինեւ տարեվերջ համաձայնագիրը կվավերացվի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: