ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով

rentyerevan.com

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 338 336 մարդ, որը 9.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

Ընթացիկ տարվա փետրվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 149 159 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.5 տոկոսով: 

2018 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 139 218 մարդ՝ 5.4 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա փետրվար ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 5.6 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2007 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 2576 տոննա ապրանք:

2018 թվականի փետրվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9941 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ: 

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը կազմել է 20 817 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 8848 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: