Վարչապետը Լիբանանի գործարարների հետ քննարկել է ներդրումային ծրագրերի հեռանկարները
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է Լիբանանի մի խումբ գործարարների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները: «The EuroMena Funds» ընկերության պատվիրակության անդամները` ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, ներկայացրել են կազմակերպության գործունեության ուղղությունները, կուտակած փորձը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման և շինարարության ոլորտներում համագործակցությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ անցնող տարի երկրում արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, և մյուս մակրոտնտեսական ցուցանիշների մասով ևս դրական արդյունքներ են գրանցվել: Այս առումով, կառավարության ղեկավարի խոսքով, հիմա Հայաստանում ներդրումներ կատարելու համար լավ ժամանակ է՝ հաշվի առնելով նաև տարբեր առևտրային արտոնյալ ռեժիմներից Հայաստանի օգտվելու հնարավորությունները: Վարչապետը ողջունել է «The EuroMena Funds»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի նաև հանդիպել է «Future Group» կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում ևս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները: Ֆուադ Մախզումին ներկայացրել է իր ընկերության աշխարհի մի շարք երկրներում ծավալվող գործունեությունը: Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան` տեղում ծանոթանալու մեր երկրի հնարավորություններին և նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
Տեղեկանք. The EuroMena Fund-ը գործունեություն է ծավալում արագ զարգացող միջին բիզնեսի ընկերությունների ոլորտում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բանկային և ապահովագրության, տեխնիկական սպասարկման և ծառայությունների, դեղագործության, առողջապահության, քիմիական և կոսմետիկ արտադրության, սննդամթերքի և խմիչքի արտադրության ոլորտներում: Այն հիմնականում ներդրումներ է կատարում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի (MENA) և Միջերկրածովյան երկրներում:
Future Group-ը հիմնադրվել է 1981 թվականին և վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային կոնցեռնից վերածվել է գլոբալ կազմակերպության: Գլխամասային գրասենյակը Դուբայում է, գրասենյակներ են գործում նաև Լոնդոնում և Նյու Յորքում, գործարար կենտրոններ ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: Future Group-ը, որն ընդգրկում է 30 մասնավոր ընկերություն հինգ մայրացամաքներում, մասնաճյուղերի և դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ արտադրական և ինժեներական ծառայություններից սկսած մինչև անշարժ գույքի ոլորտ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ