Ինչո՞վ է կարևորվում այս փուլում ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության զարգացումը

Նախորդ շաբաթ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատվիրակության այցն ԱՄՆ, որն իր բնույթով աննախադեպ էր նրանով, որ պատվիրակության կազմում էին ներառվել ՀՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ըստ էության նախորդ շաբաթ տեղի ունեցած այցը համարվում էր 2017 թվականին տեղի ԱՄՆ կոնգրեսականների ՀՀ այցի տրամաբանական շարունակությունը: Նկատենք, որ դա ՀՀ անկախությունից ի վեր ամերիկյան ամենամեծ պատվիրակության այցն էր Հայաստան և ներառում էր ներկայացուցիչներ ԱՄՆ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատական կուսակցություններից:
Ստորև անդրադառնանք ՀՀ պատվիրակութան ԱՄՆ այցի ժամանակ բարձրաձայնված մի շարք կարևոր թեզերին և շեշտադրումներին:
Քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր ՀՀ-ԱՄՆ օրակարգում արդիական համարվող հարկային ոլորտում համագործակցության, մասնավորապես, կրկնակի հարկումը բացառելու հետ կապված հարցը: Կրկնակի հարկման բացառումը թույլ կտա հայ և ամերիկյան գործարարներին ավելի ազատ լինել երկկողմ ներդրումների կատարման հարցում՝ կատարելով ներդրումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջությունը և առևտրային այլ ոլորտներ: Այս համատեքստում կարևոր էին օժանդակությունից առևտրային հարաբերությունների անցման շեշտադրումները:
Շրջանառվող մյուս կարևոր թեմաների շարքում էր Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում վերաներգրավելու հնարավորությունը, որի ուղղությամբ ներկայումս ԱՄՆ մի շարք կոնգրեսականների կողմից ակտիվ աշխատանք է տարվում: Չնայած հարցի շուրջ հոռետեսների բացասական կանխատեսումներին, իրադարձությունների զարգացման այս փուլում, երբ ՀՀ և ԱՄՆ շեշտ դնում են փոխշահավետ համագործակցության վրա, Հայաստանի համար ծրագրի վերամեկնարկը կարող է դառնալ ԱՄՆ-Հայաստան համագործակցության խորացման լուրջ խթան՝ ապահովելով համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպես, օրինակ, գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և այլ:
Այցի շրջանակներում կարևոր էր նաև ԱՄՆ Կոնգրեսում պատվիրակության հանդիպումը Հելսինկյան հիմնադրամի փորձագետների հետ, որի շրջանակներում քննարկման հիմնական թեման եղել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի անցման համատեքստում իրականացվող ներքին բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր եղանակները:
Հիմնվելով այցի ձևաչափի, այցի շրջանակներում քննարկված հիմնական թեմաների, այցի ընտրության ժամկետների վրա՝ կարող ենք անել հետևյալ հիմնական եզրակացությունները.
- Խորհրդարանական այս ձևաչափով համագործակցությունն ինքնին կարևոր է, քանի որ չի սահմանափակվում միայն իշխող կուսակցությունների միջև համագործակցությամբ, այլ նաև ստեղծում է համագործակցության նոր հնարավորություններ ԱՄՆ երկու հիմնական կուսակցությունների, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարբեր կուսակցությունների միջև:
- Իրադարձությունների զարգացման ներկայիս փուլում, երբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, ԱՄՆ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում առավել քան կարևորվում է՝ հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանի իրավասությունների և խորհրդարանական դիվանագիտության դերակատարման մեծացումը:
- Անցումնային այս փուլում ԱՄՆ հետ ակտիվ համագործակցությունը թույլ կտա նոր թափ հաղորդել երկրում ժողովրդավարական գործընթացների հետագա զարգացմանը, ինչն էլ կարող է ամուր հիմք ստեղծել նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգի արդունավետ գործունեության համար:
- Կարևոր էին նաև այցի ժամանակ երկկողմ հարաբերությունների զարգացման տրամաբանության փոփոխության շուրջ շեշտադրումները, որտեղ ընդգծվեց օժանդակությունից անցումն առևտրային հարաբերությունների, ինչն առավել քան համապատասխանում է ԱՄՆ ներկայիս վարչակարգի արտաքին հարաբերությունների ոլորտում վարած քաղաքականությանը:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Պետդեպ Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական,...
- Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ, որը կստանա տարեկան 91,5 հազարից մինչև 134,3 հազար դոլար Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը,...
- ԱՄՆ Սենատն առաջարկում է 62 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել...
- Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է լսումների օր նշանակի, որի ժամանակ Քվիենը կպատասխանի օրենսդիրների հարցերին:
- Կարևոր է ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. ՏԿԵ փոխնախարար ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ