ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Շվեդիայի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարության հետ

Armeniasputnik.am

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ, հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Արտգործնախարարն արժևորեց Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:

ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 34%
Քամի՝ 11.27 կմ/ժ
26 C°
 
17°  28° 
19.06.2018
17°  27° 
20.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: