ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է Ալիևի համար իրական Մերձավոր Արևելքից վերադարձող իսլամիստների սպառնալիքը

kavkaz-uzel.eu

Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների պարտությանից հետո իսլամիստները սկսել են վերադառնալ իրենց երկրներ: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրանց հանձնարարված է տեղերում ձևավորել «քնած բջիջներ»՝ ներգրավելով նոր անդամներ, ընդլայնելով ռեսուրսները՝ անհրաժեշտության դեպքում ակտիվ գործողության անցնելու համար: Սա նշանակում է, որ իսլամական ծայրահեղականության վտանգն ավելի իրական է այն երկրների համար, որոնց քաղաքացիները Սիրիայում և Իրաքում կռվում էին ծայրահեղականների շարքերում: Նշենք, որ այդ երկրների թվում է նաև հարևան Ադրբեջանը, որի մոտ հազար քաղաքացի է հաշվվում Սիրիայում և Իրաքում կռվող ահաբեկիչների շարքերում: Վերադարձող ահաբեկիչների խնդրի լրջության մասին է խոսում նաև այն հանգամանք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակման պատճառների շարքում նշվում էր նաև Մերձավոր Արևելքից վերադարձող իսլամիստների գործոնը:

Նշենք, որ չնայած Ադրբեջանի աշխարհիկ բնույթին՝ վերջին տարիներին ադրբեջանական հասարակության շրջանում բավականին մեծացել է իսլամական գործոնի ազդեցությունը: Այս մասին վկայում ինչպես տարաբնույթ սոցհարցումների արդյունքներն, այնպես էլ վերջին շրջանում իսլամիստների նկատմամբ հաճախակիացած դատական գործընթացները:

Ադրբեջանական հասարակության շրջանում իսլամական տրամադրությունների տարածումը պայմանավորված է մի շարք գործոններով: Այսպես, Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Ադրբեջանում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորություն ստացան Իրանի, Թուրքիայի և Ծոցի միապետությունների կողմից ֆինանսավորվող իսլամական տարբեր կազմակերպություններ՝ այդ թվում նաև սալաֆիական և վահաբիստական ուղղության: Ադրբեջանում տիրող սոցիալական անհավասարության, բռնաճնշումների պայմաններում ադրբեջանցիների մոտ սոցիալական արդարություն քարոզող իսլամական գաղափարախոսությունները սկսեցին շատ արագ տարածում ստանալ:

Միևնույն ժամանակ անկախանալուց ի վեր ադրբեջանական հասարակությունն ազգային ինքնության ակտիվ փնտրտուքների մեջ է: Այս հարցում չունենալով հստակ պատասխան՝ ադրբեջանական հասարակությունը սկսել է կրոնն ընկալել որպես ազգային ինքնության մաս: Վերջին շրջանում նման ընկալման տարածմանը նպաստում է նաև Ալիևի՝ Ադրբեջանն իսլամական աշխարհի մաս ներկայացնելու ակտիվ քաղաքականությունը:

Թեև ադրբեջանական իշխանությունները կրոնի հանդեպ բավականին զգուշավոր քաղաքականություն են վարում՝ պարբերաբար ճնշումներ գործադրելով իսլամական կազմակերպությունների վրա՝ արգելելով դրանց գործունեությունը, սակայն վերոնշյալ գործոնները շարունակում են պարարտ հող ապահովել իսլամիստական տրամադրությունների տարածման համար: Քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների պայմաններում շատ ադրբեջանցիներ որպես գործող իշխանություններին ընդդիմադիր ուժ սկսել են ընկալել հենց սոցիալական արդարություն քարոզող իսլամական կազմակերպությունները:

Նման պայմաններում Սիրիայից և Իրաքից վերադարձող իսլամիստներն իրենց գաղափարախոսությունը տարածելու և մեծաթիվ համախոհներ ձեռք բերելու իրական հնարավորություն ունեն: Սա լուրջ վտանգներ է պարունակում Ալիևի ռեժիմի համար, քանի որ սոցիալական արդարության մասին իսլամական գաղափարները հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան երկրների օրինակով արդեն իսկ ապացուցել են, որ կարող են ժողովրդական մեծ ալիք բարձրացնել և հանգեցնել տասնամյակներ շարունակ գործող ռեժիմների տապալման:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: