ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական կոշիկը մոսկովյան միջազգային ցուցահանդեսում է

dfa.am

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշերի շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է «Mosshoes 2018» կոշիկի և կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին:

«Mosshoes» միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին և խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական և փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ և այլ արտադրատեսակներ։

Նախորդ տարի գարնանը և աշնանը կայացած «Mosshoes» էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են շուրջ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

«Mosshoes»-ը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետևելու միջազգային միտումներին և, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» և «Բեբետա» ապրանքանիշերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: