ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

dailynews.com

Լոս Անջելեսի Վալի Գլեն շրջանում մարտի 17-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու հայազգի տղամարդ է սպանվել՝ 47-ամյա Հակոբ Փափազյանը (Վան Նայսի բնակիչ) և 57-ամյա Վարդգես Մեսրոպյանը (Արկադիայի բնակիչ): Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ սպանությունը կարող է կապված լինել հանցախմբերի հետ:

Լոս Անջելեսի շրջանային քննիչ Էդ Ուինթերը հայտնել է, որ Մեսրոպյանը մահացել է դեպքի վայրում, իսկ Փափազյանը հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Մանրամասներ այն մասին, թե ինչ վիրավորումներ են ստացել հայ տղամարդիկ, չի հաղորդվում: Միաժամանակ չեն տրամադրվում մանրամասներ նաև այն մասին, թե ինչ զենք է կիրառվել և որն է եղել սպանությունների դրդապատճառը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: